Գևորգ Ախվերդյան

Բանասեր, բժիշկ, տնտեսագետ

Խորեն Ստեփանե

Բանաստեղծ

Ալեքսանդր Աբելյան

Դրամատուրգ, թատերական գործիչ

Արաքսի Օհանյան

Դերասանուհի, բեմադրիչ

Հրաչյա Մեքինյան

Բեմանկարիչ, դերասան

Սերգո Միկոյան

Պատմաբան

Գայանե Մամաջանյան

Գեղանկարչուհի

Գևորգ Սարգսյան

Գեղանկարիչ

Վահե Խաչատրյան

Կինոռեժիսոր, կոմպոզիտոր

Արմինե Գրիգորյան

Երգչուհի, դերասանուհի

Լուսինե Մարտիրոսյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

Նվագախումբ

Հիմնվել 2005թ., դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից, ով հանդիսանում է վերջինիս գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Առաջին համերգով ներկայացել է 2006թ. հունվարի 25-ին, Երևանում: Նվագախումբը հանդես է եկել բազմաթիվ համերգներով Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Ելույթներ է ունեցել Գերմանիայում, Ֆրանսիայում Ռուսաստանում, Բելգիայում, Նիդերլանդներում և այլուր: Ելույթներ է ունեցել նաև աշխարհի հանրահայտ համերգասրահներում` Opera Garnier (Փարիզ), Konzerthaus (Բեռլին), Dr. Anton Philipszaal (Հաագա), Պ.Չայկովսկու անվան համերգասրահ և Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ համերգասրահ, Palais des Beaux-Arts (Բրյուսել) և այլն: Երիտասարդական նվագախումբը սերտ ստեղծագործական հարաբերություններ ունի բեմի աշխարհահռչակ վարպետների հետ` Վալերի Գերգիև, Քշիշտոֆ Պենդերեցկի, Վլադիմիր Սպիվակով, Գրիգորի Ժիսլին, Մաքսիմ Վենգերով, Դենիս Մացուև, Վադիմ Ռեպին, Վահագն Պապյան, Բորիս Բերեզովսկի և այլք: 2007թ-ից հանդիսանում է Ա.Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբ: 2008թ-ին ՀՀ կառավարության որոշմամբ նվագախումբը ստանձնել է պետական կարգավիճակ` բարձր վարպետության և արդի երաժշտության տարածման համար: 2009թ-ից հանդիսանում է Եվրոպայի ազգային երիտասարդական նվագախմբերի ֆեդերացիայի անդամ (EFNYO): Մասնակցություն է ունեցել միջազգային փառատոներում` Մոսկովյան Զատկի փառատոն (Մոսկվա), YOUNG.EURO.CLASSIC (Բեռլին), Օդեսան դիմավորում է ընկերներին (Օդեսա), Kultursommer Nordhessen (Կասսել), Young.Classic.Wratislavia (Վրոցլավ) և այլն: 2011թ. ՀՀ անկախության 20-ամյակի շրջանակներում հյուրախաղերով մեկնել է եվրոպական մի շարք երկրներ` ներկայացնելով հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների բազմաժանր երկացանկ: Նվագախմբի լայն երկացանկը ընդգրկում է դասականից մինչև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: 2010թ-ից նվագախմբի նախաձեռնությամբ և ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո անց է կացվում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը: 2011թ. Sony DADC ձայնագրման ստուդիայում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ թողարկել է անդրանիկ Music is the answer ձայնասկավառակը, որի մեջ ընդգրկվել են Պյոտր Չայկովսկու, Դմիտրի Շոստակովիչի և Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործությունները: 2012թ. և 2015թ. ՀՀ նախագահի կողմից արժանացել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից սահմանված «Հայկյան» մրցանակի: