Վարդան Ըստկարյան

Բանասեր, պատմաբան, եկեղեցական գործիչ

Վարդուհի

Դերասանուհի

Արամ Անտոնյան

Լրագրող, պատմաբան

Շահան Շահնուր

Արձակագիր

Արման Վարդանյան

Թատերագիր, դաշնակահար

Վան Սողոմոնյան

Գեղանկարիչ, խեցեգործ

Լևոն Ադյան

Արձակագիր, թարգմանիչ

Բարսեղ Թումանյան

Օպերային երգիչ

Գագիկ Գինոսյան

Պարուսույց, բանահավաք

Արեն Վաթյան

Դերասան, կինոռեժիսոր

Ալբինա Ղազարյան

Բալետի արտիստ

Մավր Մկրտչյան

Երգիչ, կոմպոզիտոր

 

 

 

 

ՄԵՐԻ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Օպերային երգչուհի

Ծնվել է 1988թ. հունիսի 24-ին, Երևանում: 2005թ. ավարտել է Երևանի Ղ.Աղայանի անվան թիվ 63 միջնակարգ դպրոցը, 2003թ.` Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանը: 2005-10թթ վոկալ մասնագիտությամբ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Աննա Սարաջևայի դասարանում: 2011թ. ավարտել է նաև կոնսերվատորիայի մագիստրատուրան` գրելով ավարտական աշխատանք` վերնագրված «Կոմիտասի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը»: 2010թ. Ռումինիայում Դարքլեի անվան մեներգիչների միջազգային մրցույթում դարձել է ոսկե մեդալակիր և ստացել հատուկ մրցանակ: 2010թ. Բելոռուսում ստացել է դիպլոմ` մասնակցելով Յուրի Բաշմետի գլխավորած ԱՊՀ երկրների երիտասարդական երաժշտական ակադեմիային (պրոֆեսոր Դ.Վդովինի դասարան): 2011թ. մասնակցել է պրոֆեսոր Սվետլանա Նեստերենկոյի վարպետության դասերին և ստացել դիպլոմ: 2009-10թթ ելույթներ է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ` դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: 2010թ. Ռուսաստանում մասնակցել է «Восходящие звезды в Кремле» փառատոնին` ելույթ ունենալով Վ.Սպիվակովի ղեկավարած «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի հետ և արժանացել ՌԴ առաջին տիկին Ս.Մեդվեդևայի Շնորհակալագրին: 2011թ. Ռուսաստանում մասնակցել է «Москва встречает друзей» փառատոնին և Վ.Սպիվակովի միջազգային բարեգործական ֆոնդի կողմից ստացել վկայական: 2011թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի «Միջազգային ամառային դպրոցը» և ստացել սերտիֆիկատ (պրոֆեսոր Պ.Գլուբոկիի դասարան): Նույն թվականին դարձել է Տ.Սազանդարյանի անվան դասական երգեցողության մրցույթի դափնեկիր և արժանացել 1-ին մրցանակին, մասնակցել Գլինկայի անվան վոկալ միջազգային մրցույթին և պարգևատրվել պատվոգրով, իսկ Լոնդոնում մասնակցել է St. John Smith համերգասրահում կայացած «Հայաստանի երիտասարդ տաղանդներ» համերգային երեկոյին:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար