Գալուստ Շերմազանյան

Բանահավաք, դրամատուրգ

Գարեգին Սրվանձտյան

Ազգագրագետ, եկեղեցական գործիչ, բանասեր-բանահավաք

Միքայել Փորթուգալ

Բանասեր, հայագետ

Մամիկոն Գևորգյան

Դրամատուրգ, թարգմանիչ

Մուշեղ Աղայան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Տիրան Երկանյան

Ճարտարապետ

Արշալույս Արշարունի

Բանաստեղծ, գրականագետ, թատերագետ

Սերգեյ Սարինյան

Գրականագետ

Առաքել Առաքելյան

Գեղանկարիչ

Սերժ Առաքելյան

Բանաստեղծ, լրագրող

Արմեն Սմբատյան

Կոմպոզիտոր

Արմեն Միրաքյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ՄԱԳԴԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Օպերային երգչուհի

Ծնվել է 1976թ. հունիսի 4-ին, Երևանում: 1983-90թթ սովորել է Երևանի Ա.Գաբրիելյանի անվան թիվ 12 երաժշտական դպրոցի ջութակի դասարանում, 1993-98թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեներգեցողության բաժնում` ավարտելով նաև ասպիրանտուրան՝ Գոհար Գալաչյանի ղեկավարությամբ: 1999թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մենակատար: 2000թ. հանդես է եկել Ջ.Վերդիի «Տրուբադուր» օպերայում Լեոնորայի դերերգով (առաջնելույթ, դիրիժոր` Օ.Դուրյան): 2000-01թթ վերապատրաստվել է Լ.Պավարոտիի և Մ.Մերիգգոյի դասարաններում (Իտալիա), մասնակցել է Գ.Վիշնևսկայայի (Մոսկվա), Ն.Ֆիգուերի (Բեռլին) վոկալ վարպետացման դասընթացներին: Մենահամերգներով հանդես է եկել Հայաստանի և արտասահմանյան մի շարք հանրաճանաչ բեմերում, որոնցից են` Dorothy Chandler Pavilion (2001թ., ԱՄՆ), Konzerthause (2004թ., Բեռլին), Nicolaisaal (2004թ., Պոտսդամ), Handel Hоuse (2004թ., Հալլե), Siemens-Villa (2004թ.), Դոժերի Պալատ (2005թ., Իտալիա), Ջուստինյան Պալատ (2005թ., Իտալիա), Դ.Շոստակովիչի անվան պետական ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահ (2009թ., Սանկտ-Պետերբուրգ) և այլն: 2005թ. կատարել է Բրամսի «Ռեքվիեմը» (դիրիժոր` Ա.Վասսերման, Գերմանիա): 2006թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2006թ. Վատիկանում Բենեդիկտ Պապ 16-րդի ներկայությամբ ներկայացրել է միջնադարյան շարականները, որը Տելեպաչե հեռուստատեսությունը հեռարձակել է աշխարհի 27 երկրներում: Հանդես է եկել Ա.Խաչատրյանի «Զոն ցնծության» Վերդիի «Նաբուկո», Բելլինիի «Նորմա», Շուբերտի «Միրիամի հաղթական երգը», Մոցարտի «Դոն Ժուան» և այլ օպերաներում: 2008թ. հիմնել է «3-Սոպրանո» նախագիծը: Նույն թվականին մենահամերգային ծրագրերով հանդես է եկել հայ-իտալական, հայ-ռուսական մշակութային միջոցառումների շրջանակներում: 2009թ. Հնդկաստանում հանդես է եկել հայ մշակույթի օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում, Սանկտ-Պետերբուրգում երգել է Ե.Օբրասցովայի 70-ամյակին նվիրված գալա-համերգին (դիրիժոր` Ջուզեպպե Սաբբատինի): 2011-12թթ հանդես է եկել Ջ.Վերդիի «Աիդա» (Աիդա) օպերայում: 2011թ. մասնակցել է Ա.Սպենդիարյանի 140-ամյակին նվիրված Գալա համերգին: Թողարկել է 4 ձայնասկավառակ հոգևոր և դասական ստեղծագործությունների ժանրերում: Արժանացել է մի շարք մրցանակների` «Լիզա» բարեգործական մրցույթի 1-ին մրցանակ (1995թ.), Ա.Կարապետյանի անվան 1-ին հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ (1996թ.), «Բելկանտո» հանրապետական մրցույթի Արաքս Դավթյանի անվան և «Հույսի» մրցանակների դափնեկիր (1996թ.), Hildegard Pabelic-ի անվան միջազգային մրցույթի Գրան Պրի (2000թ.), Ջ.Վերդիի «Ռեքվիեմ»-ի լավագույն կատարման համար ոսկե մեդալ (2001թ.) և այլն: 2014թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար