Սանդալ

Արձակագիր

Երուխան

Արձակագիր, թարգմանիչ

Վարդգես Թաթիկյան

Բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող

Մկրտիչ Ջանան

Դերասան, դրամատուրգ

Ալեքսանդր Չաուշյան

Թավջութակահար

Օֆելյա Վարդանյան

Գեղանկարչուհի

Վազգեն Սաֆարյան

Գրականագետ

Պարույր Հայրիկյան

Գրող, երգահան, պետական գործիչ

Քրիստինե Սահակյան

Օպերային երգչուհի

Նունե Սիրավյան

Գեղանկարչուհի, թատերագետ

Լիլու

Երգչուհի

 

 

 

 

ՆԻԿՈԼԱՅ ՄԱԴՈՅԱՆ

Ջութակահար

Ծնվել է 1973թ. հունիսի 1-ին, Երևանում: 1980-84թթ սովորել է Երևանի թիվ 12 երաժշտական դպրոցի Էմմա Գեսելևայի (Նուրազյանի) ջութակի դասարանում, 1984-86թթ՝ Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի Հրաչյա Բոգդանյանի ջութակի դասարանում: 1986թ. տեղափոխվել է Նովոսիբիրսկ և ուսումը շարունակել տեղի Գլինկայի անվան կոնսերվատորիայում՝ Զախար Բրոնի դասարանում: 1988թ. դարձել է Պ.Չայկովսկու անվան Համամիութենական մրցույթի հաղթող՝ երիտասարդ կատարողների անվանակարգում` կատարելով Պ.Չայկովսկու ջութակի համերգը (խմբավար՝ Առնոլդ Կաց): 1989թ. Զախար Բրոնի ընտանիքի և նրա մյուս աշակերտների՝ Վադիմ Ռեպինի, Մաքսիմ Վենգերովի և Նատալյա Պրիշչեպենկոյի հետ միասին տեղափոխվել է Լյուբեկ (Գերմանիա): 1989-95թթ սովորել է Լյուբեկի Երաժշտական բարձրագույն դպրոցում: 1999թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորայի ասպիրանտուրան՝ Արամ Շամշյանի ղեկավարությամբ, և որոշ ժամանակ դասավանդել կոնսերվատորիայում (2002թ-ից՝ պատվավոր պրոֆեսոր): 2001թ. ավարտել է Բեռլինի Արվեստի բարձրագույն դպրոցի ասպիրանտուրան՝ պրոֆեսոր Հայբերգի ղեկավարությամբ: Աշակերտել է նաև Ի.Սթերնին և Մ.Սոլովյովին: Մասնակցել է բազմաթիվ միջազգային երաժշտական մրցույթների: 1991թ. դարձել է Գեորգ Կլլենկամպֆի անվան ջութակարարների միջազգային մրցույթի հաղթող: 1988թ. Մոնրեալում և Մյունխենում հանդես է եկել բարեգործական համերգներով և հասույթը ուղղել Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած հաշմանդամ երեխաների բուժմանը: Ելույթներ է ունեցել աշխարհի բազում սիմֆոնիկ նվագախմբերի հետ և այնպիսի հայտնի դիրիժորների ղեկավարությամբ, ինչպիսիք են` Կ.Մազուրը, Ռ.Հիքոքսը, Կ.Աբբադոն, Ա.Կացը, Դ.Կիտաենկոն, Վ.Գերգիևը, Լ.Հագերը, Մ.Բամբերտը, Պ.Դուֆալլոն, Ն.Ալեքսեևն ու այլք: Ելույթ է ունեցել Տիվոլի և Կոնցերտբաու, Լոնդոնի Թագավորական փառատոնային, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ համերգասրահներում, Միլանի Վերդիի թատրոնում և այլուր: Ջութակահարի երկացանկը այնքան բարդ է, որ ոչ բոլոր երաժիշտներն են պատրաստ այն կատարել մեկ համերգի ընթացքում: Դրանցից են` Բեթհովենի 10 սոնատները ջութակի և դաշնամուրի համար (կատարվել են 2000թ.` Բեթհովենի 230-ամյակի ժամանակ), Պագանինիի 24 Կապրիզները (2001թ.), Բախի 6 սոնատները մենանվագ ջութակի համար (2003թ.), 6 սոնատները ջութակի և դաշնամուրի համար (2004թ.) և այլն: Բացի այդ, իրականացրել է նաև Ս.Պրոկոֆևի, Է.Գրիգի, Ֆ.Մենդելսոնի և Յ.Բրամսի սոնատների ձայնագրութնուններ: Թողարկել է շուրջ 25 ձայնասկավառակ: 2004թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Բնակվում է Գերմանիայում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար