Առաքել Պատրիկ

Գեղանկարիչ, ազգագրագետ

Ստեփան Պուչինյան

Կինոռեժիսոր, դերասան

Սուրեն Առաքելյան

Կինոռեժիսոր

Գառնիկ Սմբատյան

Գեղանկարիչ

Հրայր Կարապետյան

Գեղանկարիչ, դերասան

Կառլեն Ավետիսյան

Գեղանկարիչ

Կարեն Աղամյան

Գեղանկարիչ, դիզայներ

Էլինե Աղամյան

Դերասանուհի

Լիլիթ Գալստյան

Թարգմանիչ

Մերի Շահինյան

Հաղորդավար

 

 

 

 

ԷՐԻԿ ՄԻՐԶՈՅԱՆ

Կլառնետահար

Ծնվել է 2002թ. հոկտեմբերի 18-ին, Մոսկվայում: 2010թ. ընդունվել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոց, որտեղ ուսանում է պրոֆեսոր Ե.Պետրովի դասարանում: Դարձել է Վ.Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառու: Մասնակցել է «Մոսկվան դիմավորում է ընկերներին» միջազգային 8-րդ և 9-րդ փառատոներին: 2012թ. Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումում Ռուսաստանի նախագահությանը նվիրված ընդունելության շրջանակներում Սանկտ-Պետերբուրգի Ազգագրության թանգարանի «Մարմարե սրահում» մասնակցել է Վ.Սպիվակովի հիմնադրամի նախաձեռնած ակցիային: Եղել է Վ.Սպիվակովի հիմնադրամի կողմից կազմակերպվող բարեգործական համերգների ակտիվ մասնակից: 2012թ. հանդես է եկել «Նովայա Ռոսիա» սիմֆոնիկ նվագախմբի հետ, ինչպես նաև Provincia կամերային նվագախմբի հետ Նաբերեժնիե Չելնի քաղաքում և սիմֆոնիկ նվագախմբի հետ Յարոսլավլ քաղաքում: Բազմիցս ելույթ է ունեցել Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ, Փոքր և Ռախմանինովի անվան համերգասրահներում: Մասնակցել է «Շելկունչիկ» պատանի երաժիշտների 13-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթին, որտեղ արժանացել է 1-ին մրցանակին, դափնեկրի դիպլոմի, «Ոսկե Շելկունչիկ»-ի կոչման և ստացել է Վ.Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի անվանական դրամաշնորհ:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար