ԼԵՎՈՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Կինոռեժիսոր

15 ապրիլ, 1908 - 3 մարտ, 2010

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 13 տարեկանում հասակակիցների հետ ծննդավայրում կոմունարների ջոկատ է կազմել ու դարձել պիոներ տան առաջին տնօրենը, ստանձնել է նաև թատերական խմբակի ղեկավարությունը, ոտանավորներ գրել և ինչպես հայրը` ֆլեյտա նվագել: 1952թ. էքստեռն կարգով ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը: 1953թ-ից շուրջ 60 տարի աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, որտեղ նկարահանել է ավելի քան 50 ֆիլմ: 1930թ-ից եղել է դերասան, ապա` ռեժիսորի ասիստենտ և օգնական, հետագայում` ռեժիսոր: 1949-53թթ եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիայի նախարարության ֆիլմերի արտադրության նախարարի պաշտոնակատարը: Աշխատել է նաև Երևանի դոկումենտալ ֆիլմերի ստուդիայում` որպես ռեժիսոր: Նկարահանած ֆիլմերից են` «Ում է ժպտում կյանքը» (1957թ.), «Ճանապարհ դեպի կրկես» (1963թ.), «Լիրիկական երթ» (1980թ.), «Ինչպես դա պատահեց» (1982թ.), «Երեք ոսկե կանոն» (1986թ.), «Վրաերթ» (1987թ.), «Դժբախտ պատահար» (1987թ.), «Երջանկություն» (1990թ.) և այլն: 1966թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում, 102 տարեկան հասակում: