Գուրգեն Մահարի

Արձակագիր, բանաստեղծ

Միխայիլ Անդրիասով

Արձակագիր, ակնարկագիր

Լևոն Բաբայան

Պատմաբան

Լիլի Չուքասզյան

Օպերային երգչուհի

Ներսես Ունանյան

Քանդակագործ

Զորայր Խալափյան

Արձակագիր, դրամատուրգ

Հրանտ Գյուլասարյան

Բանաստեղծ, արձակագիր

Արաքս Մանսուրյան

Օպերային երգչուհի

Սերվետ Պողոսյան

Ճարտարապետ, գեղանկարիչ

Աշոտ Բեգլարյան

Գրող, լրագրող, թարգմանիչ

 

 

 

 

ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կինոռեժիսոր

Ծնվել է 1942թ. հուլիսի 3-ին, Երևանում: 1965թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսորի ասիստենտ, այնուհետև` ռեժիսոր: 1970թ. ավարտել է Մոսկվայի բարձրագույն ռեժիսորական դասընթացները: Բազմաթիվ հոդվածների և մի շարք գրքերի հեղինակ է, այդ թվում` նվիրված Արմեն Ջիգարխանյանին և Սերգեյ Փարաջանովին: Որպես ռեժիսոր հանդես է եկել հետևյալ խաղարկային և վավերագրական ֆիլմերում` «Հայրենի երկիր» (1970թ.), «Քանի դեռ ազատություն ենք տենչում» (1970թ.), «Մենանվագ» (1970թ.), «Մեհրաբի աղբյուրները» (1972թ.), «Իմ սիրտը լեռներում է» (1975թ.), «Եվ այնժամ դու կվերադառնաս…» (1976թ.), «Աստղային ամառ» (1978թ.), «Ձնծաղիկներ և էդելվեյսներ» (1981թ.), «Կարմիր ճշմարտություն» (1983թ.), «Մենք դեռ կհանդիպենք» (1984թ.), «Սուքիաս» (1986թ.), «Կարանտին» (1987թ.), «Արամ Խաչատրյան» (1988թ.), «Իմ հինավուրց բարեկամը» (1988թ.), «Ընտրություններ» (1989թ.), «Օրենքն օրենք է» (1989թ.), «Արմեն Ջիգարխանյան» (1989թ.), «Սերմեր» (1989թ.), «Թույլ չենք տա» (1990թ.), «Ողբերգության դասերը» (1990թ.), «Օրփեոսն իջնում է դժոխք» (2004թ.) և այլն:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար