Միքայել Չամչյան

Պատմաբան, լեզվաբան

Գարեգին Զարբհանալյան

Գրականագետ, մատենագետ, թարգմանիչ

Ալպերթ Աբալյան

Բժիշկ, արձակագիր

Պերճ Ակնունի

Գեղանկարիչ

Պերճ Ֆազլյան

Բեմադրիչ, դերասան

Լուսինե Կիրակոսյան

Դերասանուհի

Լևոն Ժամկոչյան

Գեղանկարիչ, քանդակագործ, դիզայներ

Երվանդ Ղարիբյան

Հաղորդավար

Հասմիկ Սամվելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԽՈՐԵՆ ՊԱԼՅԱՆ

Երգիչ, բանասեր

10 մարտ, 1935 - 23 հունվար, 2007

Ծնվել է Լիբանանի Տրիպոլի քաղաքում: Եղել է երգչուհի Լուսինե Զաքարյանի ամուսինը: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, սովորել է Էջմիածնի հոգևոր ճեմարանում: 1955թ. Մայր տաճարում ձեռնադրվել է սարկավագ և 1961թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին Վեհափառի ձեռամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա: 1962թ. Օշականում պաշտպանել է վարդապետական ավարտաճառ և ստացել վարդապետական չորս աստիճաններ: Սբ. Էջմիածնում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ: 1965թ. թողել է հոգևոր ասպարեզը և ամուսնացել հոգևոր երգերի կատարող Լուսինե Զաքարյանի հետ: 1965-68թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, ապա հայոց լեզվի պատմության ամբիոնում նշանակվել է դասախոս` դասավանդելով լեզվի պատմություն և գրաբար, իսկ 1995-2005թթ` աստվածաբանության ֆակուլտետում` ծիսագիտություն, վարքաբանություն: 15 տարի շարունակ ղեկավարել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի «Հայ տոհմիկ» երգչախումբը: 1978-2004թթ ժամակարգություն, տեսական շարականագիտություն և հայ հոգևոր երաժշտություն է դասավանդել Սբ. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, ապա` Սևանի Վազգենյան դպրանոցում: Հեղինակել է երաժշտագիտական, բանասիրական, եկեղեցագիտական բազմաթիվ հոդվածներ: Եղել է մանկական քրիստոնեական հանրագիտարանի և «Դասական գրաբարի հատընտիր» գրքի համահեղինակը: Տարբեր տարիներին վարել է «Զրույցներ գրաբարի մասին», «Խորհուրդ խորին» և այլ հեռուստատեսային հաղորդաշարեր: 1996-2005թթ վարել է «Արևագալ» երաժշտական-հոգևոր հաղորդաշարը: 1989թ-ից ամենամյա համերգ-դասախոսություններով, համերգներով հանդես է եկել Լոս-Անջելեսում, Հելսինկիում: 2005թ. լույս է տեսել հեղինակային «Ժամակարգություն Հայաստանեայց Եկեղեցւոյ» ուսումնական ձեռնարկը: 2006թ. ընտրվել է Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղի անդամ: Արժանացել է Ամենայն Հայոց կաթողիկոսի «Սբ. Ներսես Շնորհալի» շքանշանին: Մահացել է Երևանում, թաղված է Էջմիածնի Սբ. Գայանե եկեղեցու բակի գերեզմանատանը: