ԳՐԻԳՈՐ ԳՅԱՐԴՈՒՇՅԱՆ

Կինոռեժիսոր

25 հունվար, 1954 - 18 փետրվար, 2016

Ծնվել է ՀՀ Էջմիածին քաղաքում: 1987թ. ավարտել Մոսկվայի Կինեմատոգրաֆիստների համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1997թ. հիմնադրել է «Три кита»  կինոընկերությունը, 2008թ.` «Էկրան» պրոդյուսերական կենտրոնը, որի գլխավոր տնօրենն է եղել: Որպես ռեժիսոր հանդես է եկել մի շարք ֆիլմերում` «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» (1987թ.), «Օդային էքսպրես» (1993-2001թթ), «Ծովահենների իշխանություն» (1994թ., 2012թ.), «Բնավորություն տղամարդկանց համար» (1999թ.), «Ամառային սիրավեպ» (2001թ.), «Ռուդը և Սեմը» (2007թ.), «37-րդ սիրավեպը» (2010թ.) և այլն: Արժանացել է մի քանի կինոմրցանակների տարբեր փառատոներում: Մահացել է Մոսկվայում: