
Հակոբ Մարթայան
Լեզվաբան, թուրքագետ

Գուրգեն Ալեմշահ
Կոմպոզիտոր, դիրիժոր

Շանթ Հերթևցյան
Գեղանկարիչ

Էդուարդ Աբրահամյան
Կոմպոզիտոր

Շառլ Ազնավուր
Երգիչ, երգահան, դերասան

Արմեն Խոստիկյան
Դերասան

Նորայր Ժամհարյան
Կոմպոզիտոր, բլուլահար, դուդուկահար

Լավրենտի Միրզոյան
Լեզվաբան

Աննա Ջանբազյան
Բալետի արտիստ, պարուսույց

Անահիտ Ներսիսյան
Օպերային երգչուհի

Վարդան Մկրտչյան
Դերասան
ՍՈՒՐԵՆ ՇԱՀԲԱԶՅԱՆ

14 մայիս, 1923 - 29 նոյեմբեր, 1989
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1945թ. ավարտել է Թբիլիսիի ֆիզկուլտուրայի ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետը, 1951թ.` Մոսկվայի կինեմատոգրաֆիստների համամիութենական ինստիտուտի օպերատորական ֆակուլտետը: 1951թ-ից եղել է Կիևի Դովժենկոյի անվան կինոստուդիայի ռեժիսոր և օպերատոր: 1970թ-ից դասավանդել է Կիևի թատերական արվեստի ինստիտուտում: Եղել է շուրջ 20 ֆիլմերի օպերատոր` «Երեք հաստլիկներ» (1966թ., Լենֆիլմ), «Նռան գույնը» (1969թ., Հայֆիլմ), «Անդրիեշ» (1954թ.), «Հետդարձի ճանապարհ չկա» (1970թ.), «Երևակայական պատմություն» (1988թ.) և այլն: Որպես ռեժիսոր հանդես է եկել «Տեսնում եմ նպատակը» (1978թ.), «Սպասում եմ և հուսով եմ» (1980թ.), «Մոտենալ ապագային» (1986թ.), «Բանտախուց» (1988թ.) ֆիլմերում: 1986թ. արժանացել է Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Կիևում: