Եղիա Մուշեղյան

Դիվանագետ, բանահավաք

Մադաթ Պետրոսյան

Արձակագիր

Արմեն Օհանյան

Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Արա Բեքարյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան

Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Արթուր Ասատրյան

Երաժիշտ, պրոդյուսեր

 

 

 

 

ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏՉՅԱՆ

Կինոռեժիսոր

8 օգոստոս, 1926 - 20 փետրվար, 2007

Ծնվել է Երևանում: 1950թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Եղել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր: 1957թ-ից աշխատել է Մոսկվայի «Մոսֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսոր: Նկարահանել է մի շարք ֆիլմեր` «Տուն 13/15» (1967թ.), «Դժվար պահին» (1968թ.), «Դայակը» (1970թ.), «Սաննիկովի երկիրը» (1973թ.), «Դեղ վախի դիմաց» (1978թ.), «Եթե ես լինեի ղեկավար» (1980թ.), «Օրինական ամուսնություն» (1985թ.), «Հպում» (1992թ.) և այլն: Մահացել է Մոսկվայում: