
Նիկողայոս Տիգրանյան
Կոմպոզիտոր, դաշնակահար

Պատվական Բարխուդարյան
Կինոռեժիսոր

Գրիգոր Տաթևյան
Ճարտարապետ, զինվորական

Վան Խաչատուր
Գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ

Էդուարդ Ավագյան
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Հրանտ Աչյան
Ճարտարապետ

Վահե Շահվերդյան
Բեմադրիչ

Վահրամ Բաբայան
Կոմպոզիտոր, դաշնակահար

Սամուել Հալաջ
Գեղանկարիչ

Սամսոն Ստեփանյան
Դերասան, բեմադրիչ

Սամվել Թոփալյան
Դերասան

Նարեկ Մակարյան
Երգիչ

Անուշ Մանուկյան
Պարուհի

Արա Պապանյան
Շեփորահար
ԲԱԳՐԱՏ ՄՈՒՐԱԴՅԱՆ

3 հուլիս, 1887 - 10 մարտ, 1958
Բաղդասար Մուրադյան
Ծնվել է Թիֆլիսում: 1902թ-ից խաղացել է Թիֆլիսի Մուրաշկոյի թատրոնի սիրողական, 1908-12թթ` «Նոր դրամայի», 1912-16թթ` Հայոց դրամատիկական ընկերության, 1916-19թթ` Բաքվի Հայոց կուլտուրական միության խմբերում: 1924-32թթ և 1945-48թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան, 1933-40թթ` Բաքվի Լ․Երամյանի անվան, 1940-45թթ` Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոններում: Եղել է հայկական սովետական թատրոնի լավագույն հումորիստ-դերասաններից մեկը: Խաղացած ներկայացումներից են` Ա.Շիրվանզադեի «Չար ոգի» (Ոսկան), «Նամուս» (Հայրապետ), «Պատվի համար» (Սաղաթել), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Զիմզիմով), «Խաթաբալա» (Իսայի), «Քանդած օջախ» (Փարսիղ), Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» (Նազար), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Բոբչինսկի), Ա․Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Շմագա) և այլն: 1926թ. նկարահանվել է «Շորն ու շորշորը» ֆիլմում: 1949թ-ից դասավանդել է Երևանի թատերական ինստիտուտում: 1931թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: