
Գարեգին Կուզիկյան
Պետական գործիչ, լրագրող

Ստեփան Թարյան
Գեղանկարիչ, քանդակագործ

Ծովակ Համբարձումյան
Կոմպոզիտոր

Արաքսի Սարյան
Երաժշտագետ, արվեստաբան

Էլվիրա Մնացականյան
Բալետի արտիստ, պարուսույց

Մարիամ Հակոբյան
Քանդակագործ

Ամատունի Վիրաբյան
Պատմաբան

Տիգրան Հեքեքյան
Դիրիժոր

Արթուր Մոլիտվին
Բաս-կիթառահար

Լիզա Բարսեղյան
Դերասանուհի

Արամազդ Պետրոսյան
Գեղանկարիչ

Գրիգորի Ալոնց
Պարող, պարուսույց
ԲԵԳԼԱՐ ԱՄԻՐՋԱՆՅԱՆ

2 հուլիս, 1868 - 18 մայիս, 1937
Ծնվել է Թիֆլիսում: Ներկայացել է նաև «Ամիրջան» բեմական անունով: 1885թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և հանդես է եկել մենահամերգներով: 1886թ., Մակար Եկմալյանի հրավերով, երգել է Պետերբուրգի հայկական եկեղեցում: 1886-89թթ սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում: 1894թ. ավարտել է Միլանի կոնսերվատորիան: 1894թ. «Ֆաուստի» Վալենտինի դերերգով հանդես է եկել Իտալիայի Թուրին, Ջենովա և Միլան (Լա Սկալա) քաղաքներում: 1895թ. իտալական օպերային թատրոնի կազմով հանդես է եկել Մոսկվայում: 1896-99թթ եղել է Մոսկվայի Մեծ թատրոնի մեներգիչ: 1899-1916թթ հանդես է եկել է Պերմում, Իրկուտսկում, Դոնի Ռոստովում, Օդեսայում, Նիժնի Նովգորոդում, Կազանում, Սարատովում, Վորոնեժում, Բաքվում, Սիմֆերոպոլում, Աստրախանում, Կիևում, Խարկովում և այլուր: Եղել է նաև Թիֆլիսի արքունական թատրոնի, ապա` Պետերբուրգի ժողովրդական տան օպերայի մեներգիչ: Հանդես է եկել հետևյալ օպերաներում` Ռուբինշտեյնի «Դև» (Դև), Վերդիի «Աիդա» (Ամոնասրո), «Ռիգոլետտո» (Ռիգոլետտո), Գունոյի «Ֆաուստ» (Վալենտին) և այլն: 1913թ-ից երգեցողություն է դասավանդել Պետերբուրգում, 1916թ-ից` Թիֆլիսում: 1921թ., նրա նախաձեռնությամբ, բացվել է 5 ժողովրդական երգի դպրոց, որոնցից մեկում նա դասավանդել է մինչ 1932թ.: Համագործակցել է Կոմիտասի, Քրիստափոր Կարա-Մուրզայի հետ: 1932թ. նկարահանվել է «Շակիր» ֆիլմի գլխավոր դերում: Մահացել է Թբիլիսիում: