Տիրան Քելեկյան

Լրագրող, հրապարակագիր

Վազգեն Առաջին

Հայագետ, եկեղեցական գործիչ

Բոգդան Վերդյան

Արձակագիր

Զավեն Բեկյան

Բանաստեղծ

Վեսմիր Գրիգորյան

Գեղանկարիչ

Նարեկ Ավետիսյան

Գեղանկարիչ

Գարիկ Պապոյան

Հաղորդավար, դերասան, երաժիշտ

 

 

 

 

ՌՈՄԵՆ ԱՎԻՆՅԱՆ

Դերասան

9 հուլիս, 1939 - 24 դեկտեմբեր, 2008

Ծնվել է Երևանում: Աշխատել է Արտաշատի դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է Կաթնաուխովա-Բրաուսևիչի «Ալվան ծաղիկ», Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը», Մուրացանի «Գևորգ Մարզպետունի», Ա.Շիրվանզադեի «Պատվի համարը», Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», Շիլլերի «Սեր և խարդավանք» և այլ ներկայացումներում: Մինչ 1971թ. աշխատել է Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնում, 1971-75թթ` Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, 1975-78թթ` «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես դերասան: Մասնակցել է Արցախյան պատերազմին, որից հետո որոշ ժամանակ կրկին աշխատել է Ստեփանակերտի թատրոնում: Նկարահանվել է «Ծերունին և արևը» (1981թ.), «Աղետ» (1993թ.), «Լաբիրինթ» (1994թ.), «Անավարտ ղարաբաղյան օրագիր» (1995թ.), «Վոդկա լիմոն» (2003թ.), «Ճանապարհորդություն Հայաստանով» (2006թ.) և այլ ֆիլմերում: 1990թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար