Հովսեփ Կարախանյան

Հրապարակախոս

Հրաչ Երվանդ

Հրապարակագիր

Մուշեղ Սաղյան

Բեմադրիչ, բեմանկարիչ

Արմեն Աթայան

Գեղանկարիչ

Կարեն Խաչատուրով

Պատմաբան, լրագրող

Աբրահամ Ալիքյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Դայանա Տեր-Հովհաննիսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Սեդա Ազնավուր

Երգչուհի, դերասանուհի

Վարդան Հակոբյան

Բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր

 

 

 

 

ՌԻԿ ԿԱՎԱՆՅԱՆ

Դերասան

Ռիխարդ Հորացիո Կավանյան

Ծնվել է 1971թ. հունվարի 26-ին, Գերմանիայի Մյունխեն քաղաքում: Ընտանիքը Գերմանիա էր տեղափոխվել Հունգարիայից: 1990-94թթ Մյունխենում և Աուգսբուրգում սովորել է քաղաքական գիոտւթյուններ, հյուսիսամերիկյան պատմություն և արվեստի պատմություն, 1995-96թթ` Նյու Յորքի Լի Ստրասբերգի թատերական ստուդիայում: 1990թ-ից սկսել է համագործակցել գերմանացի հայտնի կոմիկ դերասան Մ.Բ.Հերբիգի հետ, ում հետ «ProSieben» հեռուստաալիքով թողարկել է մի շարք հաղորդումներ: Հանդես է գալիս հիմնականում հումորային ժանրում: 2006-09թթ հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում` «Կոսմոպոլիտ» ծրագրով: 2009թ-ից սկսել է հանդես գալ իր նոր «Իպանեմա» ծրագրով: 2011թ-ից Բավարիայի հեռուստատեսությամբ թողարկել է սատիրական շոու, 2012թ-ից` «Էգոստրիպ» կոմիկական շոուն: Խոսում է հայերեն, գերմաներեն, անգլերեն և ռումիներեն: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Մանիտուի կոշիկը» (2001թ.), «Կրակ, սառույց և գարեջուր» (2001թ.), «Մութ ուժերի դեմ» (2002թ.), «Տիեզերանավ Սյուրպրիզը» (2004թ.), «Հուի Գուֆ» (2006թ.), «Առանց ականջների ճագարը» (2007թ.), «1.5 ասպետ» (2008թ.), «Սպանելը իմ աշխատանքն է, սիրելիս» (2009թ.), «Օտտոյի 11-ը» (2010թ.) և այլն: Մասնակցել է բազմաթիվ ֆիլմերի թարգմանությունների և ձայնագրությունների: Բնակվում է Մյունխենում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար