Աթանաս Մերասյան

Մատենագիր

Ազնիվ Մնակյան

Դերասանուհի

Արամ Հայկազ

Արձակագիր

Կարապետ Մինասյան

Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան

Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան

Կոմպոզիտոր, գործարար

Մելս Սանթոյան

Գրականագետ

Անայիս Ներսեսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան

Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԼՈՒՍՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դերասանուհի

23 դեկտեմբեր, 1926 - 18 մարտ, 1993

Լյուդմիլա Հովհաննիսյան

Ծնվել է ՌԴ Դոնեցկ քաղաքում: Եղել է դերասան Խորեն Աբրահամյանի կինը: 1946թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, որից անմիջապես հետո ընդունվել է աշխատանքի Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն` որպես դերասանուհի: Թատրոնում և կինոյում կերտել է բազմաթիվ դերեր: Հիմնականում աչքի է ընկել բնութագրական դերերով: Խաղացած ներկայացումներից են` Լ.Տոլստոյի «Կենդանի դիակ» (Մաշա), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Շպպանիկ), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ» (Շամիրամ), Գ.Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ» (Հայաստան), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Էմիլյա), «Կորիոլան» (Վոլումնիա), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Էփեմիա), «Քանդած օջախ» (Քալի), Ա.Աղասարյանի «Փրկեցեք մեր հոգիները» (Մայր), Ժ.Հարությունյանի «Հունիս էր, արև» (Հեղնար) և այլն: Նկարահանվել է «Կրկին ամառ է» (1975թ.), «Արևիկ» (1978թ.), «Հուսո աստղ» (1978թ.), «Խոշոր շահում» (1980թ.), «Թռիչքը սկսվում է գետնից» (1980թ.), «Հրդեհ» (1983թ.), «Օտար խաղեր» (1983) և այլ ֆիլմերում: 1978թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1981թ.` ՀՀ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում: