
Հակոբ Մարթայան
Լեզվաբան, թուրքագետ

Գուրգեն Ալեմշահ
Կոմպոզիտոր, դիրիժոր

Շանթ Հերթևցյան
Գեղանկարիչ

Էդուարդ Աբրահամյան
Կոմպոզիտոր

Շառլ Ազնավուր
Երգիչ, երգահան, դերասան

Արմեն Խոստիկյան
Դերասան

Նորայր Ժամհարյան
Կոմպոզիտոր, բլուլահար, դուդուկահար

Լավրենտի Միրզոյան
Լեզվաբան

Աննա Ջանբազյան
Բալետի արտիստ, պարուսույց

Անահիտ Ներսիսյան
Օպերային երգչուհի

Վարդան Մկրտչյան
Դերասան
ԱՆԱՀԻՏ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ծնվել է 1946թ. հունվարի 29-ին, Երևանում: Կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի կինն է: 1971թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը` Կիմ Արզումանյանի արվեստանոցը: 1969-70թթ աշխատել է Երևանի պետական դրամատիկական թատրոնում: 1971թ-ից որպես դերասանուհի հանդես է գալիս Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: Թատրոնում և կինոյում կերտել է մի շարք դերեր: Խաղացել է Օ.Իոսելիանիի «Քանի դեռ սայլը շուռ չի եկել» (Կեսարիա), «Մոխրոտ» (Խորթ մայր), Կ.Խոդիկյանի «Հրեշտակ ցպահանջ» և այլ ներկայացումներում: Նկարահանվել է «Աշնան արև» (1977թ.), «Տերը» (1983թ.), «Ապրիլ» (1985թ.), «Վերջին կիրակին» (1985թ.), «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» (1987թ.), «Սպիտակ ոսկոր» (1988թ.), «Ուր էիր, մարդ Աստծո» (1992թ.), «Գնեք թույն» (1997թ.) և այլ ֆիլմերում, «Մեր գյուղը» հեռուստաֆիլմում (2013թ.): 2010թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: