Հովհաննես Քյաթիպյան

Բժիշկ, հրապարակախոս

Գրիգոր Ջանշյան

Հրապարակախոս

Հակոբ Հակոբյան

Բանաստեղծ

Լևոն Կարագյոզյան

Դրամատուրգ, կինոսցենարիստ

Աշոտ Արզումանյան

Արձակագիր, լրագրող

Գաբրիել Արևյան

Արձակագիր

Սամվել Համբարձումյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ալին Գութան

Օպերային երգչուհի

Ալեն Նազարյան

Բաս-կիթառահար

 

 

 

 

ԱՆԱՀԻՏ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1946թ. հունվարի 29-ին, Երևանում: Կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի կինն է: 1971թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը` Կիմ Արզումանյանի արվեստանոցը: 1969-70թթ աշխատել է Երևանի պետական դրամատիկական թատրոնում: 1971թ-ից որպես դերասանուհի հանդես է գալիս Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: Թատրոնում և կինոյում կերտել է մի շարք դերեր: Խաղացել է Օ.Իոսելիանիի «Քանի դեռ սայլը շուռ չի եկել» (Կեսարիա), «Մոխրոտ» (Խորթ մայր), Կ.Խոդիկյանի «Հրեշտակ ցպահանջ» և այլ ներկայացումներում: Նկարահանվել է «Աշնան արև» (1977թ.), «Տերը» (1983թ.), «Ապրիլ» (1985թ.), «Վերջին կիրակին» (1985թ.), «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» (1987թ.), «Սպիտակ ոսկոր» (1988թ.), «Ուր էիր, մարդ Աստծո» (1992թ.), «Գնեք թույն» (1997թ.) և այլ ֆիլմերում, «Մեր գյուղը» հեռուստաֆիլմում (2013թ.): 2010թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: