ՀԱՆՐԻ ԶԱՐՅԱՆ

Դերասան, արձակագիր

3 հուլիս, 1928 - 18 հոկտեմբեր, 1974

Ծնվել է Երևանում: Եղել է գրող Նաիրի Զարյանի որդին: Երբ ֆրանսիացի գրող Հանրի Բարբյուսը 1927թ. եկել է Հայաստան, Նաիրի Զարյանը, ի պատիվ Բարբյուսի հետ ունեցած բարեկամության, իր որդուն անվանակոչել է Հանրի: 1952թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Նույն թվականից խաղացել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 1966-74թթ աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Նկարահանվել է «Հյուսիսային ծիածան» (1960թ.), «Տժվժիկ» (1961թ.), «Անցյալի արձագանքները» (1970թ.), «Տղամարդիկ» (1972թ.) և այլ ֆիլմերում: Հեղինակել է «Գնդլիկը» (1962թ.), «Անիվավոր տնակը: Երկնքում փայլում էր Վեներան» (1963թ.), «Քեռի Վահանն ու մենք» (1965թ.), «Շո-կո-լադ» (1968թ.), «Գիշատիչներն ու խոտակերները» (1968թ.), «Տզզանը» (1970թ.), «Նրա վերջին արկածը» (1973թ.) երկերը: Ռուսերենից թարգմանել է Ջ.Լոնդոնի «Ոսկե կիրճը», Հ.Ուելսի «Անտառի գանձը», Պ.Բեռնարի «Անգլուխ ձիավորը» ստեղծագործությունները: 1967թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1970թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար