Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԽԱՉԱՏՈՒՐ ԵՍԱՅԱՆ

Գեղանկարիչ

11 սեպտեմբեր, 1909 - 24 ապրիլ, 1977

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում: Եղել է դերասանուհի Ռուզան Վարդանյանի ամուսինը: Սովորել է Լենինականի (այժմ` Գյումրի) գեղարվեստի ստուդիայում: 1931թ. ավարտել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումը (այժմ` Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան), 1938թ.` Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտը: 1940թ. առաջին անգամ մասնակցել է Երևանում կայացած ցուցահանդեսին և սկսել զբաղվել գեղանկարչությամբ: Գործերի մեծ մասը նվիրված են հայկական լեռնաշխարհին` «Սևան», «Արագած», «Արարատ» և այլն: 1940-48թթ եղել է Երևանում պետական ադրբեջանական թատրոնի, 1968-70թթ` Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր նկարիչը: 1941-49թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1950-ականների վերջերին եղել է Ռումինիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Հունաստանում, Թուրքիայում, Անգլիայում, որից հետո ծնվել են բազմաթիվ քաղաքներ պատկերող նկարներ` «Սենյորի հրապարակ` Ֆլորենցիա», «Բուքինգեմյան պալատ` Լոնդոն», «Հանրապետության հրապարակ` Բուխարեստ», «Լուվրի պալատ` Փարիզ» և այլն: Եղել է նաև Լենինականի հայկական թատրոնի և «Հայֆիլմ» կինոստուդիայի դեկորացիայի նկարիչը: Թատերական ձևավորումներից են` Լ.դե Վեգայի «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք» 1943թ., Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ» 1956թ., 1974թ., Ի.Ստրավինսկու «էդիպ արքա» 1963թ., Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» 1969թ. և այլն: 1956թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1965թ.` վաստակավոր նկարչի կոչումներին: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար