Առաքել Պատրիկ

Գեղանկարիչ, ազգագրագետ

Ստեփան Պուչինյան

Կինոռեժիսոր, դերասան

Սուրեն Առաքելյան

Կինոռեժիսոր

Գառնիկ Սմբատյան

Գեղանկարիչ

Հրայր Կարապետյան

Գեղանկարիչ, դերասան

Կառլեն Ավետիսյան

Գեղանկարիչ

Կարեն Աղամյան

Գեղանկարիչ, դիզայներ

Էլինե Աղամյան

Դերասանուհի

Լիլիթ Գալստյան

Թարգմանիչ

Մերի Շահինյան

Հաղորդավար

 

 

 

 

ԱՐՏԱՇԵՍ ՀԱՅԱՐՏՅԱՆ

Դերասան, կինոռեժիսոր

14 հոկտեմբեր, 1899 - 13 ապրիլ, 1978

Ծնվել է Նախիջևանում: 1921թ. ավարտել է Երևանի դրամատիկական ստուդիան: 1922-23թթ սովորել է Մոսկվայի հայկական թատերական ստուդիայում, 1923-27թթ` Մոսկվայի պետական կինեմատոգրաֆիական տեխնիկումի դերասանական ֆակուլտետում: 1927թ-ից աշխատել է կինոստուդիայում, որտեղ բեմադրել է «Պյոտր Իվանովիչ», «Ես փոքր չեմ» և «Հոտաղ» ֆիլմերը: 1931թ. ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի բարձրագույն ինստիտուտի երկամյա բարձրագույն ռեժիսորական դասընթացները: 1935թ. աշխատանքի է հրավիրվել «Հայֆիլմ» կինոստուդիա: 1937թ. թողարկել է առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը` «Կարո»-ն, որի սցենարը գրել էր ինքը` դրամատուրգ Ս.Տայցի հետ` Ա.Գայդարի «Դպրոցը» վիպակի մոտիվներով: 1940թ. էկրան է բարձրացել նրա երկրորդ գեղարվեստական ֆիլմը` «Մեր կոլխոզի մարդիկ»: Երկար տարիներ զբաղվել է կրկնօրինակումներով: 1955թ. նկարահանել է «Պատվի համար» գեղարվեստական ֆիլմը, որը ցուցադրվել է Մոսկվայում` 1956թ. Հայ արվեստի և գրականության տասնօրյակի օրերին: 1956թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1966թ.` ժողովրդական արտիստի կոչումներին: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար