
Հովհաննես Քյաթիպյան
Բժիշկ, հրապարակախոս

Գրիգոր Ջանշյան
Հրապարակախոս

Հակոբ Հակոբյան
Բանաստեղծ

Լևոն Կարագյոզյան
Դրամատուրգ, կինոսցենարիստ

Աշոտ Արզումանյան
Արձակագիր, լրագրող

Գաբրիել Արևյան
Արձակագիր

Սամվել Համբարձումյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Վարուժան Այվազյան
Արձակագիր

Ալին Գութան
Օպերային երգչուհի

Արսեն Լևոնյան
Դերասան

Դավիթ Ղարիբյան
Դերասան

Ալեն Նազարյան
Բաս-կիթառահար
ԳԵՐԱՍԻՄ ԼԻՍԻՑՅԱՆ

Ծնվել է 1943թ. մայիսի 26-ին, Երևանում: Օպերային երգիչ Պավել Լիսիցյանի որդին է, երգչուհիներ Ռուզաննա և Կարինե Լիսիցյանների եղբայրը: 1960թ. ընդունվել է Մոսկվայի Շչուկինի անվան թատերական ուսումնարանի դերասանական ֆակուլտետ: Աշխատել է Սամարայի և Վորոնեժի դրամատիկական թատրոններում` որպես դերասան: Ավարտել է նաև Մոսկվայի Կենտրոնական հեռուստաընկերության բարձրագույն ռեժիսուրայի կուրսերը և աշխատել է երաժշտական խմբագրությունում: Նրա հաղորդումներից են` «Մայա Պլիսեցկայա», «Նվագախմբի ձայները» և այլն: 1971-80թթ աշխատել է Մոսկվայի մարզային, 1980-91թթ` պետական ֆիլհարմոնիայում` որպես ասմունքող: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Լալվարի որսկանը» (1966թ.), «Ларец Марии Медичи» (1980թ.), «Խնայեք տղամարդկանց» (1982թ.) և այլն: 1991թ. տեղափոխվել է ԱՄՆ: Աշխատել է Նյու Յորքի ռուսական ռադիոյում` որպես ասմունքող: