
Նորայր
Գրականագետ, հրապարակախոս

Արկադի Հայրապետյան
Կինոռեժիսոր

Անատոլի Գրիգորյան
Գեղանկարիչ

Ռաֆֆի Արմենյան
Դիրիժոր, կոմպոզիտոր

Հրանտ Կարախանյան
Գեղանկարիչ

Կարեն Միրիջանյան
Դերասան

Մագդա Մկրտչյան
Օպերային երգչուհի

Գևորգ Մարտիրոսյան
Երգիչ

Մերի Հովհաննիսյան
Բալետի արտիստ
ԳՐԵԳՈՐ ԱՍԼԱՆ

28 մարտ, 1908 - 8 հունվար, 1982
Գրիգոր Ասլանյան
Ծնվել է Շվեյցարիայում կամ Ստամբուլում: 18 տարեկան հասակում առաջին անգամ բեմ է բարձրացել Փարիզում` որպես երգիչ և թմբկահար: Ֆիլմում առաջին դեբյուտից հետո, Կոկո Ասլան մականունով սկսել է նկարահանվել հիմնականում անգլիական և ամերիկյան ֆիլմերում: Խաղացել է ռուսների, ֆրանսիացիների, իտալացիների, հայերի, գերմանացիների դերեր: 1949-79թթ նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում, որոնցից են` «Վերջին արձակուրդը» (1950թ., Մեծ Բրիտանիա), «Կահիրեի ճանապարհը» (1950թ.), «Ոսկու վանդակ» (1950թ., Մեծ Բրիտանիա), «Քաղաքապետի տեղ չկա» (1951թ., Ֆրանսիա), «Այս մարդը վտանգավոր է» (1953թ.), «Նա, ով պետք է մեռնի» (1957թ.), «Հավանայի մեր մարդը» (1959թ., Մեծ Բրիտանիա), «Ավազակը» (1960թ., Մեծ Բրիտանիա), «Թագավորների թագավորը» (1961թ., ԱՄՆ), «Կլեոպատրա» (1963թ., ԱՄՆ, Մեծ Բրիտանիա), «Բարձր վառվող արև» (1964թ.), «Րոպե առ րոպե» (1965թ., ԱՄՆ), «Բոլորին անձնատուր չես լինի» (1970թ., ԱՄՆ, Անգլիա), «Սինբադի ոսկե երեկույթը» (1973թ., ԱՄՆ), «Աղջիկը Պետրովկայից» (1974թ., ԱՄՆ), «Արյան կրոններ» (1977թ.), «Գլորիա» (1977թ., Ֆրանսիա), «Հանդիպում ականավոր մարդկանց հետ» (1979թ., Անգլիա) և այլն: Մահացել է Անգլիայի Կորնվալ քաղաքում: