
Նորայր
Գրականագետ, հրապարակախոս

Արկադի Հայրապետյան
Կինոռեժիսոր

Անատոլի Գրիգորյան
Գեղանկարիչ

Ռաֆֆի Արմենյան
Դիրիժոր, կոմպոզիտոր

Հրանտ Կարախանյան
Գեղանկարիչ

Կարեն Միրիջանյան
Դերասան

Մագդա Մկրտչյան
Օպերային երգչուհի

Գևորգ Մարտիրոսյան
Երգիչ

Մերի Հովհաննիսյան
Բալետի արտիստ
ԳԵՎՈՐԳ ԱՍԼԱՆՅԱՆ

1 ապրիլ, 1908 - 23 ապրիլ, 1988
Ծնվել է Երևանում: Եղել է դերասանուհի Վերջալույս Միրիջանյանի ամուսինը: 1932թ. ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը, 1933թ.` Մոսկվայի Մեյերհոլդի անվան թատրոնի թատերական դասընթացները: 1929-37թթ և 1944թ-ից եղել է Հայաստանի Առաջին պետթատրոնի դերասան (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն), 1937-44թթ` Ալավերդու պետական թատրոնի դերասան, ռեժիսոր, 1942թ-ից` գեղարվեստական ղեկավար, ապա` նաև տնօրեն: Խաղացած ներկայացումներից են` Վ.Փափազյանի «Ժայռ» (Զաքար), Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Օսեփ), Մ.Գորկու «Հատակում» (Լուկա), Ա.Պարնիսի «Աֆրոդիտեի կղզին» (Ուիլսոն), Ա.Աբդուլինի «13-րդ նախագահը» (Յակուբով) և այլն: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Քաջ Նազար» (1940թ.), «Սիրտն է երգում» (1956թ.), «Տժվժիկ» (1961թ.), «Մորգանի Խնամին» (1970թ.), «Հուսո աստղ» (1978թ.), «Երկնագույն առյուծ» (1979թ.), «Խոշոր շահում» (1980թ.), «Թռիչքը սկսվում է գետնից» (1980թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.) և այլն: 1984թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: