Խաչատուր Լազարյան

Պետական, մշակութային գործիչ

Բարսեղ Սարգիսյան

Բանասեր, հայագետ, ձեռագրագետ

Նորայր Կարգանյան

Քանդակագործ

Աշոտ Գրիգորյան

Ճարտարապետ

Աշոտ Բաբայան

Կոմպոզիտոր

Ներսես Աթաբեկյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աշոտ Հարությունյան

Քանդակագործ

Վարդան Օնանյան

Հաղորդավար, լրագրող

Նիկոլայ Մադոյան

Ջութակահար

Արտաշես Սարգսյան

Հաղորդավար

Նիկոլ Փաշինյան

Պետական գործիչ, լրագրող

 

 

 

 

ԳԵՎՈՐԳ ԱՍԼԱՆՅԱՆ

Դերասան

1 ապրիլ, 1908 - 23 ապրիլ, 1988

Ծնվել է Երևանում: Եղել է դերասանուհի Վերջալույս Միրիջանյանի ամուսինը: 1932թ. ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը, 1933թ.` Մոսկվայի Մեյերհոլդի անվան թատրոնի թատերական դասընթացները: 1929-37թթ և 1944թ-ից եղել է Հայաստանի Առաջին պետթատրոնի դերասան (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն), 1937-44թթ` Ալավերդու պետական թատրոնի դերասան, ռեժիսոր, 1942թ-ից` գեղարվեստական ղեկավար, ապա` նաև տնօրեն: Խաղացած ներկայացումներից են` Վ.Փափազյանի «Ժայռ» (Զաքար), Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Օսեփ), Մ.Գորկու «Հատակում» (Լուկա), Ա.Պարնիսի «Աֆրոդիտեի կղզին» (Ուիլսոն), Ա.Աբդուլինի «13-րդ նախագահը» (Յակուբով) և այլն: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Քաջ Նազար» (1940թ.), «Սիրտն է երգում» (1956թ.), «Տժվժիկ» (1961թ.), «Մորգանի Խնամին» (1970թ.), «Հուսո աստղ» (1978թ.), «Երկնագույն առյուծ» (1979թ.), «Խոշոր շահում» (1980թ.), «Թռիչքը սկսվում է գետնից» (1980թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.) և այլն: 1984թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար