Հովսեփ Վարդանյան

Գրող, պատմաբան

Փառնակես

Դրամատուրգ

Ահարոն Ստեփանյան

Լրագրող, հրապարակախոս

Գրեգոր Ասլան

Դերասան

Այծեմնիկ Զարդարյան

Քանդակագործ

Արթուր Փինաջյան

Գեղանկարիչ

Շավիղ Գրիգորյան

Արձակագիր, գրականագետ

Արա Հարությունյան

Քանդակագործ

Ռաֆիկ Բոշյան

Ճարտարապետ

Վերա Ասլանյան

Թարգմանիչ

Կարո Մկրտչյան

Գեղանկարիչ

Արմեն Շեկոյան

Բանաստեղծ, արձակագիր

Առնո Խայաջանյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԽԱՉԱՏՈՒՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Կոմպոզիտոր, քանոնահար

18 ապրիլ, 1926 - 27 հունիս, 1996

Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): Սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1960թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը: 1950թ-ից աշխատել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում` որպես քանոնի դասատու: 1951թ. մասնակցել է Բեռլինում կայացած համաշխարհային 3-րդ փառատոնին, որտեղ անհատ կատարողների միջազգային մրցանակաբաշխությունում շահել է առաջին մրցանակ և ոսկե մեդալ: 1957թ. իր ղեկավարած քանոնահարների անսամբլը Մոսկվայի համաշխարհային փառատոնում շահել է 3-րդ մրցանակ: 1958-72թթ աշխատել է Հայաստանի պարի պետական անսամբլում` որպես երաժշտական ղեկավար: 1972-78թթ եղել է Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավարը: 1972-86թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1986թ-ից` պրոֆեսոր): Կատարելագործել է հայկական քանոնը, նվագի տեխնիկան, մշակել կատարողական նոր հնարևեր, որոնք արտացոլված են նրա «Քանոևի ձեռնարկ» (1968թ.) գրքում: Գրել է «Տոնական նախերգանք», պարային սյուիտ և պարեր ժողովրդակաև գործիքների ևվագախմբի, առաջին կոնցերտը (սիմֆոնիկ նվագակցությամբ) ե պիեսներ՝ քանոնի, պարայիև սյուիտ՝ սիմֆոնիկ նվագախմբի համար, երգեր, երաժշտություև կիևոևկարևերի («Խաթաբալա») և դրամատիկակաև ներկայացումների համար: Նրա երգերից ու պարեղանակներից են` «Տավիղ», «Իմ անուշ տավիղ», «Մախմուր աղջիկ», «Ասում են, թե», «Անահիտ», «Կախարդված ծաղիկներ», «Անուրջներ», «Ծաղկեփունջ» և այլն: 1961թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի, 1965թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1984թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1985թ.` ՀՀ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում: