Արա Վրույր

Դերասան, լուսանկարիչ

Հատիկ Ազիզյան

Պատմաբան, լրագրող

Էվերտ Պայազատ

Կինոգետ, կինոսցենարիստ

Դանիել Երաժիշտ

Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ

Թովմաս Պողոսյան

Երգիչ, բանահավաք

Նաիրա Շահիրյան

Դերասանուհի, հաղորդավար

Մանու Իրիցյան

Հաղորդավար, լրագրող

Նաիրա Կոլոզյան

Դերասանուհի

 

 

 

 

ԺԱԿ ԴՈՒՎԱԼՅԱՆ

Երգիչ

1 հունվար, 1920 - 26 մարտ, 2008

Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում, որտեղ գաղթել էին նրա ծնողները Արևմտյան Հայաստանից: 1925թ. տեղափոխվել է Փարիզ: Վաղ տարիքից թողել է միջնակարգ ուսումը և աշխատել է: Հետագայում սկսել է զբաղվել երաժշտությամբ, գրել է երգեր, երգել է սրճարաններում: 1940-ականներին արդեն դարձել է հայտնի ֆրանսիական հասարակության մեջ: Ընկերացել է Շառլ Ազնավուրի, Ջորջ Գարվարենցի, Ջանգո Ռենարի հետ: Պատերազմից հետո հանդես է եկել մի շարք մենահամերգներով: 1954թ. տեղափոխվել է Երևան, որտեղ որոշել է սովորել աստղոֆիզիկա, սակայն կրկին մտքափոխվել է և շարունակել երգել: 1956թ-ից աշխատել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում: Հյուրախաղերով եղել է բազմաթիվ քաղաքներում, որտեղ նրան ընդունել են մեծ խանդավառությամբ: 1959թ-ից դարձել է Մոսկվայի Յու.Սուլսկու գործիքային անսամբլի մենակատար, որտեղ նրա կատարած երգերը անմիջապես դարձել են հիթեր` «Խոսում է Երևանը», «Ռիո դե Ժանեյրո», «Անձրև և գիշեր», «Մորո», «Բաբալու», «Ծաղկեփունջ», «И потому», «Каменотесы» և այլն: Երգել է հայերեն, ֆրանսերեն, ռուսերեն լեզուներով: Կյանքի վերջին տարիներին բնակվել է Ֆրանսիայում: Մահացել է Վերսալում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար