Հրանտ Ասատուր

Բանասեր, գրաքննադատ

Գևորգ Ալթունյան

Գրականագետ, թարգմանիչ, դրամատուրգ

Ռուբեն Նաքյան

Քանդակագործ

Մկրտիչ Խերանյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Թուշիկ Խաչատրյան

Օպերային երգչուհի

Լևոն Մադոյան

Դուդուկահար

Երվանդ Մանարյան

Դերասան, բեմադրիչ, կինոսցենարիստ

Կլարա Թերզյան

Արձակագիր, լրագրող

Էդման Այվազյան

Գեղանկարիչ

Մարի-Ռոզ Աբուսեֆյան

Դերասանուհի, բեմադրիչ

Ալեքսանդր Ադաբաշյան

Դերասան, գեղանկարիչ

Վարդան Թովմասյան

Քանդակագործ

Արա Նազարեթյան

Արձակագիր

Ասատուր Բալջյան

Օպերային երգիչ

Վազգեն Ֆիշյան

Հաղորդավար

 

 

 

 

ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

Ծնվել է 1941թ. մայիսի 7-ին, Երևանում: 1956թ. ավարտել է երաժշտական դպրոցը, 1963թ.` Համամիութենական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) օպերատորական ֆակուլտետը` Բ.Վոլչեկի արվեստանոցը: 1963-64թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1967թ. ավարտել է Մոսկվայի բարձրագույն ռեժիսորական դասընթացները` Լ.Տրաուբերգի արվեստանոցը: Աշխատել է «Մոսֆիլմ», «Ցենտրնաուչֆիլմ» ստուդիաներում և Երևանի փաստավավերագրական ֆիլմերի ստուդիայում: 1970-81թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, որտեղից արտաքսվել է «Հրաժեշտ սահմանագծից անդին» ֆիլմն արգելելուց հետո: Այնուհետև աշխատել է «Լենֆիլմ» և Կիևի Դովժենկոյի անվան ստուդիաներում: 1993թ. հիմնել է «Նավիգատոր» ստուդիան և նկարահանումներ կատարել արցախյան պատերազմի դաշտում: Նկարահանել է մի շարք ֆիլմեր, որոնցից մի մասում եղել է օպերատոր, մի մասում` ռեժիսոր և սցենարի հեղինակ: Ֆիլմերից են` «Ճարտարապետություն» (1963թ.), «Ճառ» (1969թ.), «Մտիր այս աշխարհը» (1982թ.), «Համեցեք դժոխք» (1996թ.), «Կոչեմ ապրողաց» (1998թ.), «Մեր խաչը» (1998թ.), «Ճամփաբաժան» (1998թ.) վավերագրական, «Տերն ու ծառան» (1962թ.), «Կապա» (1969թ.), «Ակադեմիկոս Կնունյանց» (1973թ.), «Այստեղ, այս խաչմերուկում» (Մ.Մնացականյանի հետ, 1974թ.), «Օգոստոս» (1976թ.), «Հրաժեշտ սահմանագծից անդին» (Ա.Դիվանյանի հետ, 1981թ.), «Գիտեմ միայն ես» (1986թ.), «Հայոց տուն» (2000թ.), «Պատերազմ առանց մեկնաբանության» (2004թ.), «Մեր ամբողջ հույսը» (2016թ.) և այլն: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է: Արժանացել է մի շարք մրցանակների: