
Հարություն Մրմրյան
Պատմաբան, գրող

Դովլաթ Գարանֆիլյան
Գորգանկարիչ

Աշոտ Շայբոն
Արձակագիր

Բեն Բաղդիկյան
Գրող, լրագրող

Յուրի Երզնկյան
Կինոռեժիսոր

Անահիտ Աճեմյան
Ջութակահար

Աշոտ Ղազարյան
Ճարտարապետ

Վարդան Գրիգորյան
Պատմաբան

Անդրանիկ Զաքարյան
Ճարտարապետ

Ռիկ Կավանյան
Դերասան

Ժակելինա Սարխոշյան
Բալետի արտիստ

Արա Ասատուրյան
Պարուսույց

Արշալույս Հարությունյան
Դերասան, ռեժիսոր

Արման Խարազյան
Հաղորդավար
ՌԱՖԱՅԵԼ ԱԹՈՅԱՆ

31 հունվար, 1931 - 5 հուլիս, 2014
Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 1944-46թթ սովորել է տեղի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում, 1948-53թթ` Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1954-59թթ` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետում: Հեղինակել է մի շարք բնանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ: Նրա դեղնադարչնագույն կոլորիտով նկարներում պատկերված բնության ֆոնի հիմքը Շիրակի լեռնաշխարհն է` «Աղջիկները բակում» (1975թ.), «Ձիակառք ճերմակ ձիերով» (1978թ.), «Կինը և ծառը» (1978թ.), «Խնոցի» (1980թ.) և այլն: Նկարահանվել է «Մենավոր ընկուզենի» (1987թ.), «Կարոտ» (1990թ.) կինոնկարներում: Վերջինում մարմնավորել է գլխավոր հերոս Առաքելի կերպարը: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բելգրադում (1974թ.), Երևանում (1976թ., 1983թ., 1986թ.), Վիեննայում, Ձալցբուրգում (1984թ.), Ավինյոնում (1986թ.): 1982թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: 1991թ-ից բնակվել է ԱՄՆ-ում: Մահացել է ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում: