Ոսկան Տեր-Գրիգորյան

Բանասեր, աշուղագետ

Ազնիվ Հրաչյա

Դերասանուհի

Ակսել Բակունց

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հովիկ Էդգարյան

Երաժիշտ, բանաստեղծ

Նանսեն Միքայելյան

Բանաստեղծ, մանկագիր

Աշոտ Առաքելյան

Լուսանկարիչ, բժիշկ

Մարտին Շահբազյան

Լուսանկարիչ

Լևոն Ղալումյան

Ճարտարապետ

Նաիրուհի Ալավերդյան

Երգչուհի, պարուհի

Ռաֆիկ Հարությունյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ՅՈՒՐԻ ԿՈՍՏԱՆՅԱՆ

Դերասան, բեմադրիչ

Ծնվել է 1947թ. դեկտեմբերի 25-ին, Երևանում: 1965-70թթ սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական կիբերնետիկա ֆակուլտետում, 1984-88թթ` Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: 1970-71թթ աշխատել է Երևանի ավտոմատ կառավարման սիստեմների գիտահետազոտական ինստիտուտում` որպես գիտաշխատող, 1971-72թթ` Լիտվայի պետական մնջախաղի թատրոնում` որպես դերասան, 1973-74թթ` Մոսկվայի Մյուզիք Հոլլ-ում` որպես արտիստ, 1975-76թթ` Հայկական հեռուստատեսության դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրության հեռուստաթատրոնում` որպես փորձավար, 1979-87թթ` Երևանի պետական երիտասարդական թատրոնում` որպես դերասան, 1987-94թթ` բեմադրող ռեժիսոր, 1980-85թթ` էսթետիկական կենտրոնում` որպես պլաստիկ դրամայի թատերախմբի գեղարվեստական ղեկավար: 1993թ-ից եղել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը, 1998-2011թթ՝ բեմադրող ռեժիսոր: 2011թ-ից նույն թատրոնի տնօրենն է: 1997-2008թթ համատեղության կարգով աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սևանի հոգևոր դպրանոցում` որպես ուսումնական գծով փոխտեսուչ: 2005թ-ից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 2008թ-ից` Երևանի պետական մանկավարժական ակադեմիայի պարի ամբիոնում: Ունեցել է մի քանի տասնյակ դերակատարումներ թատրոնում, կինոյում, հեռուստատեսությամբ և ռադիոյվ, որոնցից են` Դ.Քեսայանցի «Խաբկանք» ֆիլմը, Գ.Չալիկյանի հեռուստաբեմադրությունները, Խ.Չալիկյանի «Խաչելություն» հեռուստաֆիլմում Կոմիտասի դերը, «Անպոչ Ճգնավորը» ֆիլմում Խոռի կերպարը, Ա.Շահբազյանի «Չնչիկը» ֆիլմում հոր կերպարը, ամերիկյան ռեժիսորներից մեկի «Այստեղ» ֆիլմում` նույնպես հոր դերը, Վ.Չալդրանյանի «Քրմուհին» ֆիլմում Գրիգոր Լուսավորչի կերպարը և այլն: Խաղացել և բեմադրել է մի շարք ներկայացումներ` հեղինակային սցենարներով, այդ թվում` «Արթմնի երազ», «Մետամորֆոզ», «Գեներ», «Դևը», «Շրջանակից դուրս», ինչպես նաև իրականացրել է նշանավոր դրամատուրգների և գրողների ստեղծագործություններով բեմադրություններ, որոնցից կարելի է առանձնացնել Է.Օլբիի «Դեպք կենդանաբանական այգում», Ֆ.Դոստոևսկու «Գրառումներ ընդհատակից», Մ.Մետերլինկի «Սուրբ Անտոնիսի հրաշագործությունը» և «Կապույտ թռչուն», Հ.Անդերսոնի «Ջրահարսը» և այլն: 2007թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2010թ.` «Երևանի զինանշան» հուշամեդալի, 2017թ.՝ ՀԹԳՄ «Արտավազդ» թատերական մրցանակի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար