
Ստեփան Զելինսկի
Ազգագրագետ, տնտեսագետ, պատմաբան

Սարգիս Բալասանյան
Կոմպոզիտոր

Հակոբ Հակոբյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Բաք Քարթալյան
Դերասան

Բագրատ Հովհաննիսյան
Կինոռեժիսոր

Երվանդ Արզումանյան
Դերասան

Ազատ Գասպարյան
Դերասան, ասմունքող

Զավեն Աբրահամյան
Դերասան

Մարիամ Գրիգորյան
Դերասանուհի

Փոլ Կարմիրյան
Պարող, պարուսույց
ՅՈՒՐԻ ԱՐՈՅԱՆ

17 հուլիս, 1950 - 19 հունիս, 2018
Ծնվել է Վրաստանի Տղիբուլ քաղաքում: Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը և ՌԴ Յարոսլավլի Վոլկովի անվան թատերական ուսումնարանը: 1970-ական թվականներին մասնագիտացել է որպես դերասան-ծաղրածու կրկեսի դերասաններ Յ.Նիկուլինի և Կարանդաշի մոտ, որից հետո երկար տարիներ աշխատել է Մոսկվայի կրկեսում: Աշխատել է նաև ՌԴ մի շարք թատրոններում: Գրել է ֆիլմերի սցենարներ, բանաստեղծություններ, հեքիաթներ: Խաղացել է մի շարք ֆիլմերում` «Երիտասարդ կինը» (1978թ.), «Սև և սպիտակ կախարդանք» (1983թ.), «Պարոն կազմակերպիչ» (1988թ.), «Գաղտնի խորհրդական» (1988թ.), «Ջարդած լապտերների փողոցը» (1998թ.), «Ծիածանի տասնչորս գույները» (2000թ.), «Բարոն անունով» (2001թ.), «Կանացի մտածելակերպ» (2006թ.), «Ավազակային Պետերբուրգ» (2007թ.), «ГИБДД и т.д.» (2008թ.) և այլն: Մահացել է Սանկտ Պետերբուրգում: