
Բեգլար Ամիրջանյան
Օպերային երգիչ

Տիրան Կարապետյան
Գեղանկարիչ

Ժիրայր Վարդանյան
Կինոօպերատոր

Ռաֆայել Ջրբաշյան
Բեմադրիչ

Սիլվա Մինասյան
Բալետի արտիստ

Մարգարիտա Յախոնտովա
Թատերագետ

Աշոտ Սահրատյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Աշխեն Աբազյան
Բանաստեղծ, արձակագիր

Ռուբեն Մանուկյան
Գեղանկարիչ

Սուսաննա Միլտոնյան
Տավղահար

Ալեն Բերբերյան
Կինոռեժիսոր, կինոսցենարիստ

Արթուր Դարբինյան
Դերասան

Դավիթ Բաբախանյան
Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ելենա Արշակյան
Կինոռեժիսոր

Արա Առաքելյան
Սաքսոֆոնահար
ՀԱԿՈԲ ԱԶԻԶՅԱՆ

Ծնվել է 1938թ. ապրիլի 19-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ գյուղում: 1964թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1964թ-ից աշխատում է Վանաձորի Հ.Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում` որպես դերասան, որտեղ 1995-2000թթ եղել է տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը, 2001-02թթ` գլխավոր ռեժիսորը: 1973թ-ից դասավանդում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում, 2003թ-ից` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում (2004թ-ից` պրոֆեսոր): Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Պեպո» (Պեպո), «Ամուսիններ» (Սամսոնյան), Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» (Արբենին), Ա.Շիրվանզադեի «Քաոս» (Միքայել), «Չար ոգի» (Գիժ Դանիել), Վ.Շեքսպիրի «Ռիչարդ Երկրորդ» (Բոլենբրոկ), «Լիր արքա» (Լիր), Ն.Շահնազարյանի «Իմ ծաղկած դեղձենի» (Անդրե) և այլն: Բեմադրել է Հ.Մաթևոսյանի «Աշնան արև», Ա.Աղասարյանի «Անառակ որդու վերադարձը» և այլ պիեսներ: Նկարահանվել է ֆիլմերում` «Աղքատի պատիվը» (1969թ.), «Հեղնար աղբյուր» (1970թ.), «Հնձան» (1973թ.), «Այս կանչ կարմիր աշխարհը» (1975թ.) և այլն: Խաղացել է հեռուստաթատրոնում, հանդես եկել նաև ասմունքով: 2005թ. արժանացել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալի, 2011թ. և 2013թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2011թ.՝ ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակի, 2014թ.՝ Վանաձորի պատվավոր քաղաքացու կոչման, 1978թ.՝ Հայաստանի վաստակավոր, 2004թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: