Սարգիս Տիգրանյան

Թատերագետ, թարգմանիչ

Գևորգ Ասատուր

Բանասեր, թարգմանիչ

Ժիրայր Օրագյան

Գեղանկարիչ

Արամ Խաչատրյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Սերգեյ Արուտչյան

Բեմանկարիչ

Քըրք Քըրքորյան

Գործարար, կինոգործիչ

Լաերտ Վաղարշյան

Կինոռեժիսոր

Հրայր Խանեդանյան

Օպերային երգիչ, կոմպոզիտոր, գեղանկարիչ

Սերժ Սիմոնյան

Երաժիշտ, դիջեյ

Ալեն Մանուկյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԳԵՎՈՐԳ ԱՐՄԵՆՅԱՆ

Կոմպոզիտոր

5 հունվար, 1920 - 28 նոյեմբեր, 2005

Գևորգ Խաչատրյան

Ծնվել է Թբիլիսիում: 1934-39թթ եղել է տեղի հայկական Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանական կազմում: 1937-41թթ աշխատել է Թբիլիսիի դպրոցներում: 1941թ. ավարտել է երաժշտական ուսումնարանը: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ): 1946թ. տեղափոխվել է Երևան, իսկ 1948թ. ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: 1948-51թթ դասավանդել է նույն ուսումնարանում: 1953թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը՝ Գրիգոր Եղիազարյանի դասարանը, 1958թ.` Լենինգրադի կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ Բ.Արալովի ղեկավարությամբ: 1958թ-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1983թ-ից` պրոֆեսոր): 1968-70թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը, 1971-73թթ` Հայաստանի կոմպոզիտորների միության ղեկավարը: Հեղինակել է բազմաթիվ սիմֆոնիկ, վոկալ-սիմֆոնիկ, կամերային, խմբերգային, դաշնամուրի, նվագախմբի համար, օպերային ստեղծագործություններ: Մշակել է մաշտոցյան միջնադարյան երգեր, գրել է երաժշտություն ֆիլմերի համար: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ կարգի, «Բելգրադի ազատագրման համար», «Գերմանիայի դեմ հաղթանակի», «Աշխատանքային գերազանցիկ», «Աշխատանքի ազատամարտիկ» մեդալներով: 1950թ-ից եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: 1965թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1985թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար