Գուրգեն Մահարի

Արձակագիր, բանաստեղծ

Միխայիլ Անդրիասով

Արձակագիր, ակնարկագիր

Լևոն Բաբայան

Պատմաբան

Լիլի Չուքասզյան

Օպերային երգչուհի

Ներսես Ունանյան

Քանդակագործ

Զորայր Խալափյան

Արձակագիր, դրամատուրգ

Հրանտ Գյուլասարյան

Բանաստեղծ, արձակագիր

Արաքս Մանսուրյան

Օպերային երգչուհի

Սերվետ Պողոսյան

Ճարտարապետ, գեղանկարիչ

Աշոտ Բեգլարյան

Գրող, լրագրող, թարգմանիչ

 

 

 

 

ԳՈՒՍԱՆ ՇԱՀԵՆ

Աշուղ

14 սեպտեմբեր, 1909 - 17 դեկտեմբեր, 1990

Շահեն Սարգսյան

Ծնվել է ՀՀ Դուրդբուլաղ գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզի Կրասար գյուղ): Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ): Եղել է Հայկական ժողովրդական երգի ու պարի անսամբլի մեներգիչ: 1945թ-ից ղեկավարել է «Շահենի քնարը», «Երևան», «Շիրակ» անսամբլները: Հեղինակել է ավելի քան 500 քնարական երգ, «Էլինար» պոեմը, «Հերիքնազ» երաժշտական պատկերը, «Սառա» սիրավեպ-երգաշարը և «Սասնա Դավթի ու Մսրա Մելիքի մենամարտը» դյուցազներգությունը: Իր ստեղծագործության մեջ հիմնվել է ծննդավայրի, ինչպես նաև Շիրակի ժողովրդական երգարվեստի հարուստ ավանդույթների վրա: Նրա մեղեդիներին բնորոշ է ասերգային, լայնաշունչ երգային և պարային տարրերի զուգորդումը: ժողովրդականություն են վայելում «Սասնա ծուռ», «Ալմաստը շողում է», «Սիբիրյան գյոզալ», «Խռոված էր», «Թուխ մազերուդ», «Անծանոթ սեր», «Նաիրյան դալար բարդի», «Անցա գնացի», «Կոմիտաս» և այլ երգեր: 1939թ. և 1956թ. մասնակցել է Մոսկվայում Հայ արվեստի և գրականության տասնօրյակներին: 1939թ. պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1967թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար