Քրիստափոր Կարա-Մուրզա

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ժան Էլոյան

Դերասան, ասմունքող

Մկրտիչ Քամալյան

Գեղանկարիչ

Արմենուհի Սրապյան

Բանասեր, բնագրագետ

Ալեքսանդր Ազատյան

Գեղանկարիչ, գոբելենագործ

Մաքսիմ Հովհաննիսյան

Արձակագիր, հրապարակախոս

Սեթ Կուրազյան

Արձակագիր

Արտաշես Հայրյան

Օպերային երգիչ

Լիլիթ Սողոմոնյան

Գեղանկարչուհի

Դիրան Թավիջյան

Դաշնակահար

Արշակ Ղալումյան

Բալետի արտիստ

Հայկ Սուքիասյան

Թավջութակահար

 

 

 

 

ՏԻԳՐԱՆ ՀԱԽՈՒՄՅԱՆ

Գրականագետ, դրամատուրգ, թարգմանիչ, թատերագետ

17 հունվար, 1894 - 25 մարտ, 1973

Ծնվել է Երևանում: 1912թ. ավարտել է Բաքվի ռեալական դպրոցը, 1917թ.՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանական և բանասիրական ֆակուլտետները: 1917-20թթ Թիֆլիսում խմբագրել է «Ժողովրդի ձայն» և «Մշակ» թերթերը: 1922թ. տեղափոխվել է Երևան: Աշխատել է քաղլուսգլխվարում, «Մաճկալ», «Խորհրդային Հայաստան» թերթերում, «Վերելք» ամսագրում: 1923-31թթ աշխատել է նաև որպես դատապաշտպան: 1943թ-ից դասախոսել է Երևանի համալսարանում, թատերական, Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական և Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտներում (1961թ-ից՝ պրոֆեսոր): Բեմադրվել են նրա «Մղձավանջ» («Խավարի ճանկերում», ըստ Պ.Պռոշյանի «Հացի խնդիր» և «Ցեցեր» վեպերի), «Թշնամին» (1931թ.), «Այգաբացին» (1932թ.) պիեսները: Լույս են տեսել գրողի «Անտոն Չեխով, նրա կյանքը և ստեղծագործությունը» (1944թ.), «Ա.Մ.Գրիբոյեդով. կյանքն ու ստեղծագործությունը» (1945թ.), «Դերենիկ Դեմիրճյանի դրամատուրգիան» (1958թ.) ուսումնասիրությունները, «Ասք սովետական դյուցազունների մասին» (1945թ.), «Գրական հոդվածներ և հիշողություններ» (գիրք 1-2, 1965թ., 1970թ.) ժողովածուները: Ռուսերենից հայերեն է թարգմանել 99 պիես (այդ թվում` Մ.Գորկու «Վասա Ժելեզնովա», «Եգոր Բուլըչևը և ուրիշները», Կ.Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ», Լոպե դե Վեգայի «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք», Լունաչարսկու «Ազատագրված Դոն-Կիխոտ», Պոգոդինի «Հրացանավոր մարդը», «Կրեմլյան կուրանտներ» և այլն), որոնց մեծ մասը տպագրվել է զանազան ժողովածուներում: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1943թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար