Խաչատուր Լազարյան

Պետական, մշակութային գործիչ

Բարսեղ Սարգիսյան

Բանասեր, հայագետ, ձեռագրագետ

Նորայր Կարգանյան

Քանդակագործ

Աշոտ Գրիգորյան

Ճարտարապետ

Աշոտ Բաբայան

Կոմպոզիտոր

Ներսես Աթաբեկյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աշոտ Հարությունյան

Քանդակագործ

Վարդան Օնանյան

Հաղորդավար, լրագրող

Նիկոլայ Մադոյան

Ջութակահար

Արտաշես Սարգսյան

Հաղորդավար

Նիկոլ Փաշինյան

Պետական գործիչ, լրագրող

 

 

 

 

ՎԱՀԵ ՔԱՉԱ

Արձակագիր

1 ապրիլ, 1928 - 14 հունվար, 2003

Վաչե Խաչատրյան

Ծնվել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում: Սկզբնական կրթությունն ստացել է Բեյրութում։ 1945թ. մեկնել է Փարիզ, երեք տարի հետևել կինոռեժիսուրայի դասընթացներին։ Եղել է «Սուար դը Բեյրութ» («Soir de Beyrouth») թերթի թղթակիցը Փարիզում։ 1953թ. տպագրվել է նրա առաջին վեպը՝ «Կիրակի օրվանից մնացած ծխուկներ»։ Հեղինակին մեծ հաջողություն է բերել «Ակն ընդ ական» (1955թ., Ռիվառոլ մրցանակ՝ 1957թ.) վեպը։ Հրատարակվել են գրողի «Կարթ» (1957թ.), «Սեղմված բռունցքներ» (1958թ.), «Արարչի ութերորդ օրը» (1960թ.), «Գիշատիչների խնջույքը» (1960թ.), «Գավազան» (1963թ.), «Կապիկների նավը» (1966թ.), «Հրեայի մահը» (1968թ.), «Մի մարդ ընկավ փողոցում» (1975թ.), «Աղմուկ, որ լսվում էր» (1979թ.) և այլ վեպեր ու վիպակներ, որոնց մեծ մասին բնորոշ է բուրժուական իրականության արատների քննադատությունը, պատերազմի դատապարտումը։ Նրա ստեղծագործության մեջ նկատելի է էկզիստենցիալիզմի փիլիսոփայության որոշակի ազդեցությունը։ Գրողի ստեղծագործության գլուխգործոցը «Մի դաշույն այս պարտեզի մեջ» (1981թ.) վեպն է, էպիկական լայն շնչի ծավալուն մի ստեղծագործություն, որը ներկայացնում է Արևմտյան Հայաստանի իրականությունը, պոլսահայության կյանքը՝ համիդյան արհավիրքներից մինչև Հայոց ցեղասպանություն (1915թ.): Գրական գործունեությանը զուգահեռ համագործակցել է ֆրանսիական կինեմատոգրաֆիստների հետ, շարունակել է լրագրությունը։ 1962թ. «Խղճահարություն չկա կույրերի հանդեպ» և «Քաղցկեղավորները» ռեպորտաժների համար ստացել է մամուլի Պելման մրցանակ։ Նրա «Ակն ընդ ական», «Արարչի ութերորդ օրը», «Գալիա», «Ուզածիդ չափ», «Հրեայի մահը», «Մի մարդ ընկավ փողոցում», «Գիշատիչների խնջույքը», «Լողի ուսուցիչը» վեպերն ու վիպակները էկրանացվել են։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։ Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար