
Աղեքսանդր Մխիթարյան
Բանասեր, բանահավաք

Սողոմոն Մելիք-Շահնազարյան
Արձակագիր

Բագրատ Մուրադյան
Դերասան

Վարդգես Տալյան
Կոմպոզիտոր

Լյուսյա Արղության
Արձակագիր

Ալեքսանդր Սահինյան
Ճարտարապետ

Բոգդան Ջանյան
Բանաստեղծ

Հանրի Զարյան
Դերասան, արձակագիր

Սոնա Սեֆերյան
Լեզվաբան, թարգմանիչ

Ռազմիկ Դավոյան
Բանաստեղծ

Լևոն Գրիգորյան
Կինոռեժիսոր

Հակոբ Ղազանչյան
Բեմադրիչ

Ռուբեն Տերտերյան
Երաժշտագետ

Սոֆա Ազնաուրյան
Կոմպոզիտոր

Արմեն Գևորգյան
Երգիչ, երաժիշտ

Արա Գևորգյան
Դերասան

Անահիտ Տեր-Սարգսյան
Դերասանուհի, նկարիչ-դիզայներ

Յանա Դանիելյան
Հաղորդավար

Նազիկ Բաղդասարյան
Դերասանուհի

Տիգրան Սարգսյան
Բալետի արտիստ
ԱԴԱՄ ԽՈՒԴՈՅԱՆ

21 փետրվար, 1921 - 1 ապրիլ, 2000
Ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: 1938թ. ընդունվել է Երևանի երաժշտական ուսումնարան: 1945թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` Վարդգես Տալյանի դասարանը: 1948թ. կատարելագործվել է Մոսկվայի հայկական մշակույթի տանը կից ստուդիայում` Հենրիխ Լիտինսկու արվեստանոցում: Հայաստանում զբաղեցրել է մի շարք պաշտոններ Պատանի հանդիսատեսի թատրոնում, հեռուստառադիոյում, Հայաստանի կոմպոզիտորների միությունում, որի պատասխանատու քարտուղարն է եղել և արտասահմանյան կապերի հանձնաժողովի նախագահը: Բազմիցս գործուղվել է արտասահման: Նրա գործերը հնչել են Ֆինլանդիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Հնդկաստանում, Անգլիայում, Ավստրիայում, Չեխոսլովակիայում և այլուր՝ լավագույն մենակատարների, անսամբլների և նվագախմբերի կատարմամբ: Ստեղծագործել է հիմնականում սիմֆոնիկ («Սևան», 1951թ., «Արա լեռ», 1994թ.) և կամերային ժանրերում` Տիգրան Պետրոսյանին նվիրված սիմֆոնիա, սիմֆոնիկ պատկերներ, թավջութակի երեք կոնցերտներ, ջութակի, թավջութակի մենանվագ սոնատներ, լարային կվարտետներ, պիեսներ ջութակի, դաշնամուրի համար, ռոմանսների շարք ըստ Եղիշե Չարենցի և այլ գործեր: Եղել է Բուլղարիայի Ռուսե քաղաքի պատվավոր քաղաքացի: 1965թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: