
Բեգլար Ամիրջանյան
Օպերային երգիչ

Տիրան Կարապետյան
Գեղանկարիչ

Ժիրայր Վարդանյան
Կինոօպերատոր

Ռաֆայել Ջրբաշյան
Բեմադրիչ

Սիլվա Մինասյան
Բալետի արտիստ

Մարգարիտա Յախոնտովա
Թատերագետ

Աշոտ Սահրատյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Աշխեն Աբազյան
Բանաստեղծ, արձակագիր

Ռուբեն Մանուկյան
Գեղանկարիչ

Սուսաննա Միլտոնյան
Տավղահար

Ալեն Բերբերյան
Կինոռեժիսոր, կինոսցենարիստ

Արթուր Դարբինյան
Դերասան

Դավիթ Բաբախանյան
Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ելենա Արշակյան
Կինոռեժիսոր

Արա Առաքելյան
Սաքսոֆոնահար
ՍՈՒՐԵՆ ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆ

19 հունիս, 1932 - 14 մայիս, 2019
Ծնվել է Երևանում: 1947-50թթ սովորել է Երևանի թիվ 2 արհեստագործական ուսումնարանում, 1966-77թթ` Սանկտ Պետերբուրգի արհմիութենական բարձրագույն դպրոցում: 1950-66թթ աշխատել է էլեկտրաճշգրիտ սարքերի գործարանում` որպես խառատ: 1957թ. կազմակերպել և ստեղծել է էլեկտրաճշգրիտ սարքերի գործարանի պարի համույթը, 1958-83թթ ստեղծել և ղեկավարել է առևտրի տան երգի և պարի մանկապատանեկան անսամբլները: 1967-77թթ դասավանդել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում` որպես ռիթմիկայի, պլաստիկայի պարարվեստի դասախոս: 1967-71թթ ստեղծել և ղեկավարել է Երևանի Երկաթուղայինների մշակույթի կենտրոնի ժողովրդական պարի անսամբլը, 1965թ.` համաշխարհային և միջազգային փառատոների բազմակի դափնեկիր «Կանազ» ժողովրդական պարի համույթը: 1973թ. ստեղծել ղեկավարել է հանրապետական և միջազգային փառատոների դափնեկիր «Գարուն» մանկապատանեկան պարային համույթը: 2009թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժության ամբիոնում: Եղելէ Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության անդամ: Բեմադրել է մի շարք պարային ստեղծագործություններ` «Բերդ», «Զմրուխտի», «Շորոր», «Ձախորդ որսորդներ», «Հայ քաջեր», «Շալախո», «Շատախի խաղ-պար», «Եղեգնաձորցիներ», «Օսեթական», «Մոլդովական», «Գնչուական», «Զուռնի-տրնգի», «Վրացական զույգ պար», «Նաիրյան աղջիկներ», «Էրեբունի» և այլն: 1984թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2004թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացու, 2007թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: