ՏԻԳՐԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բեմադրիչ

Ծնվել է 1960թ. հուլիսի 31-ին, Երևանում: 1984թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1983թ-ից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես բեմադրող ռեժիսոր: Առաջին բեմադրությունը եղել է 1982թ.` Ս.Բեկետի «Գոդոյին սպասելիս» պիեսը: Հետագայում բեմադրել է մի շարք պիեսներ` Է.Իոնեսկոյի «Ռնգեղջյուր», Մ.Բուլգակովի «Մոլիերի կյանքը», Պ.Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս», Ա.Քամյուի «Կալիգուլա», Ֆ.Դոստոևսկու «Ոճիր և պատիժ», Վ.Պետրոսյանի «Կրակի մեջ», Բ.Բրեխտի «Կովկասի կավճե շրջան» և այլն: 2012-15թթ եղել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 2013թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար