Խրիմյան Հայրիկ

Մշակութային, եկեղեցական, պետական գործիչ, գրող

Ղազարոս Աղայան

Արձակագիր, բանաստեղծ

Գրիգոր Շարբաբչյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Վահրամ Արիստակեսյան

Պարող, պարուսույց

Դավիթ Մալյան

Դերասան

Շառլ Տետեյան

Գրականագետ

Դերենիկ Դանիելյան

Քանդակագործ

Մարտին Վարդազարյան

Կոմպոզիտոր, ջազմեն

Գագիկ Դավթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վալերի Ափինյան

Գեղանկարիչ

Էդուարդ Հախվերդյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ստեփան Ռոստոմյան

Կոմպոզիտոր

Միքայել Աբաջյանց

Արձակագիր, թարգմանիչ

Արամ Թալալյան

Դիրիժոր, թավջութակահար

Արման Մարգարյան

Հաղորդավար

 

 

 

 

ԼԵՎՈՆ ՔԱԼԱՆԹԱՐ

Բեմադրիչ

4 հունվար, 1891 - 29 հոկտեմբեր, 1959

Ծնվել է Թիֆլիսում: 1908թ. ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան, 1916թ.` Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, ուր աշակերտել է Նիկողայոս Մառին և նրա ղեկավարությամբ մասնակցել Անիի պեղումներին: Ուսանողական շրջանում հետևել է նաև Ալեքսանդրյան թատրոնի բեմարվեստի դասընթացներին` աշակերտել Ա․Պետրովսկուն, Ա․Սանինին և Ի․Շմիդտին: Թատերական ասպարեզ է մտել նախ որպես լրագրող (1914թ-ից «Մշակում» հրապարակել է թատերախոսականներ), ապա` ռեժիսոր: 1918թ. Սուրեն Խաչատրյանի և Ռուբեն Մամուլյանի հետ հիմնադրել է հայկական թատերական ստուդիա, որի գործունեությունը շուտով ընդհատվել է: 1919-20թթ եղել է Թիֆլիսի հայ դրամատիկական ընկերության խմբի ռեժիսորը: Նախահեղափոխական հայ թատրոնում ունեցել է 30-ից ավելի բեմադրություն: Իր առաջին իսկ հոդվածներում և բեմադրություններում հանդես է եկել որպես հոգեբանական ռեալիզմի հետևորդ, միաժամանակ հայ թատրոն բերել 20-րդ դարասկզբի նորագույն գեղարվեստական ձգտումները: Դարձել է հայ նորագույն պրոֆեսիոնալ ռեժիսուրայի սկզբնավորողներից: 1921թ. նրա նախաձեռնությամբ հիմնադրվել է Թիֆլիսի Ս.Շահումյանի անվան «Որոնումների թատրոնը», ուր բեմադրել է Դելա-Գրացիայի «Կատաստրոֆա» և Մետեռլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը» պիեսները: ՀԽՍՀ ժողկոմխորհի 1921թ. որոշմամբ Երևանում հիմնադրված պետական առաջին թատրոնի (այժմ` Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) կազմակերպումը հանձնարարվել է նրան: 1928-30թթ աշխատել է Բաքվի հայկական թատրոնում, 1930-31թթ` «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1931-36թթ եղել է Երևանի Մ.Գորկու անվան բանվորական թատրոնի կազմակերպիչը և գլխավոր ռեժիսորը, 1937-43թթ, 1957-59թթ` Երևանի ռուսական թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1954-57թթ` կրկին Գ.Սունդուկյանի անվան թատրոնի ռեժիսորը: Հայ սովետական թատրոնի գործունեության առաջին տասնամյակում եղել է ամենաբեղմնավոր ռեժիսորը` ստեղծել է 45-ից ավելի բեմադրություն: Հետագայում, մինչև 1950-ականների վերջը, բեմադրություններ է իրականացրել Երևանի բոլոր, ինչպես նաև Լենինականի (այժմ` Գյումրի), Թբիլիսիի, Բաքվի թատրոններում: Նրա լավագույն բեմադրություններից են` Հ.Իբսենի «Նորա», Շիլլերի «Ավազակներ», Հաուպտմանի «Ջրասույզ զանգ» (երեքն էլ` 1922թ.), Վ.Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը» (1923թ.), Մոլիերի «Տարտյուֆ» (1924թ.), Լունաչարսկու «Թույն» (1926թ.), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար», Հեյերմանսի «Հույսի» կործանումը» (երկուսն էլ` 1927թ.), Մ.Գորկու «Հատակում» (1929թ.), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (1930թ.), Ա․Օստրովսկու «Անտառ» (1934թ.), Վ.Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» (1940թ.), «Օթելլո» (1956թ.), Հ.Մուրադյանի «Խաչատուր Աբովյան» (1955թ.), Ա.Շիրվանզադեի «Չար ոգի» (1959թ.): Բացի թատերախոսականներից, գրել է նաև տեսական ու պատմատեսական բնույթի հոդվածներ, թատերական դիմանկարներ: 1944թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1946թ-ից` պրոֆեսոր): Պարգևատրվել է «Պատվո նշան» և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով: 1959թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար