
Էգազ Նորջուղայեցի
Աշուղ

Տիգրան Փեշտիմալճյան
Բժիշկ, հրապարակախոս

Հարություն Շամշինյան
Գեղանկարիչ

Վահան Տերյան
Բանաստեղծ

Եղիա Գասպարյան
Գեղանկարիչ, դրամատուրգ

Վազգեն Շուշանյան
Արձակագիր

Սիրան Սեզա
Արձակագիր, հրապարակախոս

Զորայր Միրզայան
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Կարպիս Շամլյան
Դերասան

Անահիտ Թարյան
Բանաստեղծ, լրագրող

Հակոբ Թորգոմյան
Բաս-կիթառահար
ՆՈՐԱՅՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ

1 հոկտեմբեր, 1924 - 30 օգոստոս, 2011
Ծնվել է ՀՀ Արտաշատ քաղաքում: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-44թթ): 1967թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Մի շարք դերեր է կերտել նաև Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Նրա բեմական ուսուցիչներն են եղել թատրոնի ռեժիսորներ Արմեն Գուլակյանը և Վարդան Աճեմյանը: Բեմական գործունեության 60 տարիների ընթացքում խաղացել է ավելի քան 100 դեր: Խաղացած ներկայացումներից են` Գ.Խուգանի «Իմ զոքանչը» (Փանոս), Ի.Կարաջալեի «Կորսված նամակ», Պ.Բոմարշեի «Խելահեղ օր», Հ.Պարոնյանի «Շողոքորթն» (Բարթեմ), Գ.Խանջյանի «Էսպես մինչև երբ» (Տեր հայր), Արիստոփանեսի «Լիսիստրատե» (Աթենացի), Ա.Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը» (Տերտեր), Ա.Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» (Փոստատար) և այլն: Նկարահանվել է «Չախ չախ թագավորը» (1969թ.), «Կրակոց սահմանին» (1970թ.), «Ջրհորի մոտ» (1970թ.), «Երևանյան օրերի խրոնիկա» (1972թ.), «Խնձորի այգի» (1985թ.), «Անավարտ ղարաբաղյան օրագիր» (1995թ.), «Մեր բակը» (1996թ.) և այլ ֆիլմերում: Արժանացել է մի շարք պատվոգրերի, 1944թ.` «Կովկասի պաշտպանության համար» մեդալի, 1985թ.` «Հայրենական պատերազմի 40-ամյակի» մեդալի և «Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի» շքանշանի: 1984թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: