Գևորգ Չուբար

Դերասան, արձակագիր

Ալեքսանդր Կարատով

Օպերային երգիչ

Կարապետ Ավագյան

Ջութակահար

Անրի Թրուայա

Արձակագիր

Ռոբերտ Աթայան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Սերգեյ Միքայելյան

Կինոռեժիսոր, բեմադրիչ

Սաթենիկ Մկրտչյան

Արձակագիր, թարգմանիչ

Նինա Աղավելյան

Գեղանկարչուհի

Միներալ

Ռոք խումբ

 

 

 

 

ՆՈՐԱՅՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դերասան

1 հոկտեմբեր, 1924 - 30 օգոստոս, 2011

Ծնվել է ՀՀ Արտաշատ քաղաքում: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-44թթ): 1967թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Մի շարք դերեր է կերտել նաև Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Նրա բեմական ուսուցիչներն են եղել թատրոնի ռեժիսորներ Արմեն Գուլակյանը և Վարդան Աճեմյանը: Բեմական գործունեության 60 տարիների ընթացքում խաղացել է ավելի քան 100 դեր: Խաղացած ներկայացումներից են` Գ.Խուգանի «Իմ զոքանչը» (Փանոս), Ի.Կարաջալեի «Կորսված նամակ», Պ.Բոմարշեի «Խելահեղ օր», Հ.Պարոնյանի «Շողոքորթն» (Բարթեմ), Գ.Խանջյանի «Էսպես մինչև երբ» (Տեր հայր), Արիստոփանեսի «Լիսիստրատե» (Աթենացի), Ա.Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը» (Տերտեր), Ա.Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» (Փոստատար) և այլն: Նկարահանվել է «Չախ չախ թագավորը» (1969թ.), «Կրակոց սահմանին» (1970թ.), «Ջրհորի մոտ» (1970թ.), «Երևանյան օրերի խրոնիկա» (1972թ.), «Խնձորի այգի» (1985թ.), «Անավարտ ղարաբաղյան օրագիր» (1995թ.), «Մեր բակը» (1996թ.) և այլ ֆիլմերում: Արժանացել է մի շարք պատվոգրերի, 1944թ.` «Կովկասի պաշտպանության համար» մեդալի, 1985թ.` «Հայրենական պատերազմի 40-ամյակի» մեդալի և «Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի» շքանշանի: 1984թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար