ԱՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Սաքսոֆոնահար

Ծնվել է 1991թ. հուլիսի 2-ին, Երևանում: 6 տարեկան հասակից սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի, ապա` սաքսոֆոնի և կիթառի բաժիններում: 2007թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, որտեղ սովորել է նաև մագիստրատուրայում: Հայաստանի պատանի սաքսոֆոնահարների միության խորհրդի նախագահն է: Դարձել է մի շարք հանրապետական և միջազգային մրցույթների և փառատոների դափնեկիր, որոնցից են` «Golden Note» փառատոն (2005թ.), Հայաստանի առաջին սաքսոֆոնահարների մրցույթ (2008թ.), Կոմիտասի 100-ամյակին նվիրված «Ռենեսանս» միջազգային մրցույթ-փառատոն (2009թ.), «Ռենեսանս» 3-րդ միջազգային մրցույթ-փառատոն (2011թ.): Համագործակցել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ: Ելույթներ է ունեցել մի շարք ջազային ակումբներում: Համերգային ծրագրերով եղել է Գերմանիայում, Շվեդիայում, Վրաստանում, Եգիպտոսում և այլուր: 2011թ. «Կովկաս Ջազ» փառատոնում ներկայացրել է Հայաստանը: Եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար: 2012թ. Երևանի Կամերային երաժշտության տանը ելույթ է ունեցել լարային նվագախմբի հետ: Թողարկել է 3 տեսասկավառակ: 2013թ-ից աշխատում է Կանադայի Տորոնտո քաղաքի «Sheraton Cadwell» ջազ նվագախմբում` որպես առաջին սաքսոֆոնահար:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար