Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ՍԵՐԻԿ ՇԵԿՈՅԱՆ

Դերասանուհի

27 հոկտեմբեր, 1924 - 13 հունիս, 2015

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է դերասան Արտեմ Լուսինյանի կինը: 1945թ. ավարտել է Թբիլիսիի կինոստուդիայի դերասանական ստուդիան: 1945թ-ից աշխատել է Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Աշխատել է նաև Ալավերդու պետական թատրոնում, ապա նորից վերադարձել Թբիլիսի, որտեղ ավարտել է Թբիլիսիի պետական մանկավարժական ինստիտուիտի օտար լեզուների ֆակուլտետը` ստանալով ֆրանսերենի ուսուցչի որակավորում: Հանդես է եկել բնութագրական և դրամատիկական դերերով: Խաղացած ներկայացումներից են` Ա.Շիրվանզադեի «Չար ոգի» (Սոնա), «Մորգանի խնամին» (Նատաշա), Րաֆֆու «Սամվել» (Աշխեն), Ա.Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» (Մարթա), Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Սալոմե), «Պեպո» (Էփեմիա), Է.դը Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (Ֆիլումենա), Ա.Ցագարելիի «Խանումա» (Խանումա), «Հին վոդևիլներ» (Սոնա), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ» (Նուարդ), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Դեզդեմոնա), Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» (Նինա), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Աննա Անդրեևնա), Ա.Քալանթարյանի «Վաճառքի ենթական չէ» (Եվա), Էսքիլեսի «Օրեստեա» (Կլիտեմնեստրա), Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» (Ուստիան), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Մարթա) և այլն: 1962թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1983թ.` Վրաստանի ժողովրդական արտիստի կոչման: 1997թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավագդ» մրցանակի, 1998թ.` Վրաստանի «Պատվո նշան» շքանշանի, 2011թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: Մահացել է Թբիլիսիում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար