Գևորգ Ախվերդյան

Բանասեր, բժիշկ, տնտեսագետ

Խորեն Ստեփանե

Բանաստեղծ

Ալեքսանդր Աբելյան

Դրամատուրգ, թատերական գործիչ

Արաքսի Օհանյան

Դերասանուհի, բեմադրիչ

Հրաչյա Մեքինյան

Բեմանկարիչ, դերասան

Սերգո Միկոյան

Պատմաբան

Գայանե Մամաջանյան

Գեղանկարչուհի

Գևորգ Սարգսյան

Գեղանկարիչ

Վահե Խաչատրյան

Կինոռեժիսոր, կոմպոզիտոր

Արմինե Գրիգորյան

Երգչուհի, դերասանուհի

Լուսինե Մարտիրոսյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

 

 

 

 

ԱՄՈ ԽԱՐԱԶՅԱՆ

Բեմադրիչ, դերասան

8 ապրիլ, 1880 - 6 օգոստոս, 1957

Համազասպ Խարազյան

Ծնվել է Թիֆլիսում: Սովորել է տեղի Ներսիսյան դպրոցում և վաղ հասակից հրապուրվել թատրոնով: 1896թ. մեկնել է Մոսկվա, որտեղ, հոր կամքին հակառակ, ընդունվել է Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի ֆիլհարմոնիան, և մինչ 1898թ. սովորել այդտեղ: Մոսկվայում ծանոթացել է գեղարվեստական թատրոնի ապագա ռեժիսոր Գևորգ Բուրջալյանի հետ, ով ցանկացել է ժողովրդական թատրոն ստեղծել: 1899թ. վերադարձել է Թիֆլիս և սկսել ներկայացումներ բեմադրել Ավճալայի բանվորական աուդիտորիայում` դնելով հայ ժողովրդական թատրոնի հիմքը: Այնուհետև ներկայացումներ է բեմադրել Հավլաբարի լսարանում` քաղաքի այն հատվածում, որտեղ շատ հայեր էին ապրում: Հետագայում, Ստեփան Շահումյանի խորհրդով, ներկայացումներ է բեմադրել Բաքվում: Իր կյանքի ընթացքում բազմաթիվ թատրոններ ու թատերախմբեր է ստեղծել: 1909թ. հիմնադրել է «Նոր Դրամա» թատրոնը, որտեղ իբրև ռեժիսոր մեծ ուշադրություն է դարձրել ներկայացումների գեղարվեստական կատարելությանը: Այս թատրոնում բեմադրությունները ձևավորել է նկարիչը, իսկ երաժշտական ձևավորման համար երաժիշտներ են հրավիրվել: Այս ամենը նորություն է եղել հայ թատրոնում: 1914թ., երբ թատրոնը փակվել է, ռեժիսորը տեղափոխվել է Զուբալովի ժողովրդական տան թատերական սեկցիա, որտեղ ներկայացումներ է բեմադրել աշխատավոր հանդիսականի համար: Այնուհետև աշխատել է պրոլետկուլտի թատերախմբում: Հայաստանում քաղաքացիական կռվի տարիներին ղեկավարել է Հեղափոխական թատրոնը, այնուհետև գլխավորել է սովետական առաջին թատերախումբը Ղարաքիլիսայում (այժմ` Վանաձոր) և շրջագայել Հայաստանի ամբողջ տարածքով: 1950թ-ից աշխատել է Էջմիածնի թատրոնում: Խաղացել է ներկայացումներում` Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Էլիզբարով),  Ա.Օստրովսկու «Փոթորիկ» (Ռաևսկի), Սոֆոկլեսի «Էդիպ արքա» (Էդիպ արքա) և այլն: Բեմադրած ներկայացումներից հատկապես հիշարժան են` «Փոստակայանի վերակացուն», «Ցասում», «Հացի խնդիր», «Թշնամիներ», «Գայլեր և ոչխարներ» և այլն: 1933թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: 1955թ-ից Արտաշատի թատրոնը կոչվում է Խարազյանի անունով: