Մակար Եկմալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վահան Թեքեյան

Բանաստեղծ

Հակոբ Անտոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Պողոս Խաչատրյան

Գրականագետ

Ռոդիոն Նահապետով

Դերասան, կինոռեժիսոր

Արծվի Բախչինյան

Բանասեր, կինոգետ, պատմաբան, թարգմանիչ

Սլավա Գրիգորյան

Կիթառահար

Արա Խզմալյան

Թատերագետ

Աննա Ղավալյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՄԱՄԻԿՈՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դերասան

14 փետրվար, 1927 - 22 ապրիլ, 1995

Ծնվել է Ախալցխայում: 1950թ. ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը: 1950-56թթ եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի, 1956թ-ից`  Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան: Խաղացած ներկայացումներից են` Կ.Գուցկովի «Ուրիել Ակոստա» (Դը Սանթոս), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Մուրով), Վ.Շեքսպիրի «Կորիոլան» (Մենեուս Ագրիպա), Սարդուի և Մորոյի «Մադամ Սան-Ժեն» (Լեֆևր), Ժ.Հարությունյանի «Հարսնացու հյուսիսից» (Մուրադ) և այլն: Խաղացել է հեռուստաթատրոնում, նկարահանվել է մի շարք ֆիլմերում, որոնցից են` «Սայաթ-Նովա» (1960թ.), «Լալվարի որսկանը» (1967թ.), «Խաթաբալա» (1971թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.), «Կապիտան Առաքել» (1986թ.), «Ուր էիր, մարդ Աստծո» (1992թ.), «Ընկեր Փանջունի» (1992թ.) և այլն: 1972թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 1981թ.` ԽՍՀՄ Պետական մրցանակի: Մահացել է Գորիսում, թաղված է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար