Ծերենց

Գրող, հրապարակախոս

Միսաք Գոչունյան

Արձակագիր, հրապարակախոս

Աշոտ Փալանջյան

Երգիծաբան, թարգմանիչ

Արմենակ Տեր-Աբրահամյան

Օպերային երգիչ

Էդվարդ Մանուկյան

Պարուսույց

Արտաշես Քալանթարյան

Արձակագիր, դրամատուրգ, երգիծաբան

Պեպո Սիմոնյան

Գրող, հրապարակախոս

Եվգենի Պետրոսյան

Հաղորդավար, գրող

Ստեփան Փարթամյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Սիմա Բաղդասարյան

Հաղորդավար

Խորեն Լևոնյան

Դերասան, հաղորդավար

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ԱԼԹՈՒՆՅԱՆ

Կոմպոզիտոր

Ծնվել է 1939թ. մարտի 31-ին, Երևանում: Դիրիժոր, մանկավարժ Թաթուլ Ալթունյանի որդին է, դիրիժոր Ժիրայր Ալթունյանի եղբայրը: Սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական տասնամյա դպրոցի ջութակի բաժնում: 1964թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Արամ Շամշյանի ալտի, 1970թ.` Ղազարոս Սարյանի ստեղծագործական դասարանները: 1965թ. արժանացել է Անդրկովկասյան մրցույթի 1-ին մրցանակին, իսկ 1969թ.՝ ԽՍՀՄ համամիութենական երիտասարդ կոմպոզիտորների 2-րդ մրցույթ 2-րդ մրցանակին: 1974-77թթ աշխատել է Հավանայի (Կուբա) կոնսերվատորիայում: 1969թ-ից դասավանդում է նույն կոնսերվատորիայում, որտեղ 1998-2006թթ եղել է լարային կվարտետի ամբիոնի վարիչը (1990թ-ից` պրոֆեսոր): 1987-90թթ եղել է Թ.Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը, 1983-96թթ` Գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը, համերգներով հանդես եկել տարբեր երկրներում`ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Հունաստանում, Սիրիայում, Լիբանանում, Հորդանանում, Բուլղարիայում: Հեղինակել է 2 լարային կվարտետ (1962թ., 1994թ.), Մանրանվագ լարային քառյակի համար («Քոչարի», «Բերդպար», 1964-72թթ), Կոնցերտ-սիմֆոնիա ջութակի, ալտի և սիմֆոնիկ նվագախմբի համար (1966թ.), Սոնատ ջութակի և դաշնամուրի համար (1968թ.), «Հիշատակարան» վոկալ-սիմֆոնիկ կանտատը (1969թ., Կոմիտասի հիշատակին, խոսք Հրանտ Մաթևոսյանի), «Հայաստան աշխարհ» ձայնի, երկսեռ երգչախմբի համար (1970թ.), «Հեթանոս երգեր» (խոսք՝ Դանիել Վարուժանի, երկսեռ երգչախմբի համար, 1973թ.), Սոնատ-Սոլո թավջութակի համար (1977թ.), Սիմֆոնիա (1980թ.), Սիմֆոնիետ կամերային նվագախմբի համար (1998թ.), «Թափուր անդաստան» (դուդուկի, զուռնայի և կամերային նվագախմբի համար, 1998թ.), Քրիստոնեության 1700-ամյակին նվիրված հիմն-օրհներգ, երկսեռ երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար (1999թ.), «Մարգարտաշար» ժողովրդական երգերի շարան սիմֆոնիկ նվագախմբի համար (2000թ.), Կոնցերտ-Սիմֆոնիա ջութակի, ալտի և սիմֆոնիկ նվագախմբի համար (2000թ.), «Հոգևոր նախերգանք» կամերային նվագախմբի համար (2001թ.), «Հարազատ մեղեդիներ» շվիի, պկուի և կամերային նվագախմբի համար (2001թ.), «Անտունի» (քամանչայի և կամերային նվագախոմբի համար, 2001թ.), «Մատյան ողբերգության» բալետ-օրատորիան (2010թ.), «Հորովել» ժողովրդական գործիքների նվագախմբի համար (2011թ.), «Ասերգեր» ժողովրդական գործիքների նվագախմբի համար (2011թ.), «Կոմիտասիանա» ժողովրդական գործիքների նվագախմբի համար (2011թ.), Դաշնամուրային տրիո (2012թ.), «Խաչատրիանա» կամերային նվագախմբի համար (2013թ.), 120 ժողովրդական երգերի և պարերի, հայրենասիրական և հոգևոր երգերի մշակումներ ժողովրդական գործիքների նվագախմբի, մենակատարների և երկսեռ երգչախմբի համար (1969-95թթ), շուրջ 500 երգի մշակում տարբեր գործիքների, երգիչների, անսամբլային կազմերի համար, երաժշտություն մուլտֆիլմերի և մանուկների համար: Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսմաբլում աշխատած տարիներին երկացանկում տեղ են գտել «Թագվորագովք» և «Սայաթ-Նովա» լայնածավալ ծես-հանդեսները, ինչպես նաև հայ աշուղների և գուսանների երգերի մշակումներ մենակատարի, երկսեռ երգչախմբի և ժողովրդական գործինքերի նվագախմբի համար (1983-96թթ): 1970թ-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է: 1983թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2001թ.` ՀՀ Պետական մրցանակի, 2009թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար