
Պերճ Պռոշյան
Արձակագիր

Ալեքսանդր Արաքսմանյան
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Լևոն Մանասերյան
Գեղանկարիչ

Հենրիկ Առաքելյան
Ճարտարապետ

Ալեքսանդր Գևորգյան
Գեղանկարիչ

Կարլեն Դալլաքյան
Գրականագետ, բանասեր

Ժասմեն Մսրյան
Դերասանուհի

Հենրիկ Հովհաննիսյան
Թատերագետ, հաղորդավար

Նվարդ Վարդանյան
Թարգմանիչ

Տաթևիկ Հովհաննիսյան
Երգչուհի

Արփինե Բեկջանյան
Երգչուհի

Արա Մարտիրոսյան
Երգիչ

Սևակ Ավագյան
Պարող
ՄԱՐԻՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ծնվել է 1980թ. ապրիլի 2-ին, Երևանում: Միջնակարգ կրթությունն ստացել է Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: 2004թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարային բաժինը: 2005-11թթ աշխատել է նույն ամբիոնում` որպես դասական պարի դասախոս: 1997-2003թթ աշխատել է Սոֆի Դևոյանի Պարի և հոգու թատրոնում` որպես պարուհի, 1998-2003թթ` Ս.Դևոյանի մշակույթի կենտրոնում` որպես պարուսույց: 2005թ-ից աշխատել է մի շարք հեռուստաընկերություններում` «TV5», «Կենտրոն», «Հայկական Երկրորդ», «Շանթ»: 2007թ. անցել է հեռուստառադիոհաղորդավարների 6-ամսյա կուրս: Վարել է «Շանթ» հեռուստաընկերության «Պարահանդես» նախագիծը: Որպես պարուսույց աշխատել է «Հայսուպերսթար», «Իքս ֆակտոր», «Ժողովրդական պարեր» նախագծերում, «Ամիգո» սպորտային ակումբում (2005-06թթ), Արմեն Դիվանյանի «Արևներ» մանկապատանեկան երգի անսամբլում (2009-11թթ): Միաժամանակ «ATV» հեռուսաընկերությամբ վարել է «Արևներ» մանկական ժամանցային ծրագիրը: Հյուրախաղերով շրջագայել է մի շարք երկրներում` ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Սիրիա, Լիբանան, Մալթա, Վրաստան, Ռուսաստան: Զբաղվել է նաև լեռնագնացությամբ: Բարձրացել է Արարատ, Արագած, Աժդահակ, Սպիտակասար լեռներրի գագաթները: 2011թ-ից բնակվում է Մոսկվայում: 2013թ-ից աշխատում է Ռուսաստանի «TV-Arm-Ru» հայկական հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար: