Խաչատուր Լազարյան

Պետական, մշակութային գործիչ

Բարսեղ Սարգիսյան

Բանասեր, հայագետ, ձեռագրագետ

Նորայր Կարգանյան

Քանդակագործ

Աշոտ Գրիգորյան

Ճարտարապետ

Աշոտ Բաբայան

Կոմպոզիտոր

Ներսես Աթաբեկյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աշոտ Հարությունյան

Քանդակագործ

Վարդան Օնանյան

Հաղորդավար, լրագրող

Նիկոլայ Մադոյան

Ջութակահար

Արտաշես Սարգսյան

Հաղորդավար

Նիկոլ Փաշինյան

Պետական գործիչ, լրագրող

 

 

 

 

ԼԵՎՈՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Թատերագետ, գրականագետ

26 դեկտեմբեր, 1924 - 6 փետրվար, 2003

Ծնվել է Ղարաքիլիսայում (այժմ` Վանաձոր): Եղել է կինոռեժիսոր Հովիկ Հախվերդյանի եղբայրը: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, 1949թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը: 1946թ-ից տպագրվել է: Հայ դասական և ժամանակակից գրականությանը, թատրոնին, լեզվին վերաբերող շուրջ 30 գիրք ու մենագրություն է հրատարակել, ինչպես նաև` բազմաթիվ հոդվածներ «Գրական», «Սովետական Հայաստան» և այլ թերթերում: 1955-59թթ եղել է «Խորհրդային արվեստ» ամսագրի քարտուղարը, 1956թ-ից` ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի աշխատակից, 1965թ-ից` թատրոնի և կինոյի բաժնի վարիչը, 1987թ-ից` ինստիտուտի տնօրենը: 1980թ-ից դասավանդել է: 1967թ. «Թումանյանի աշխարհը» մենագրության համար ստացել է բանասիրության դոկտորի գիտական աստիճան: 1983թ. «Հայ թատրոնի պատմություն. 1901-1920» աշխատասիրության համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: 1988թ. «Պարույրը» խոհագրությունը նրան բերել է Մ.Նալբանդյանի անվան մրցանակ, իսկ «Թումանյանը և իր ժամանակը» ու «Մենք և մեր դժվար օրերը» վերջին գրքերի համար 2002թ. նրան շնորհվել է Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակ: 1996թ-ից եղել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: Մահացել է Երևանում: