Ստեփան Աղաջանյան

Գեղանկարիչ

Փառանձեմ

Դերասանուհի

Ալեքսանդր Աբարյան

Բեմադրիչ, դերասան

Ռուբեն Ստեփանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Աիդա Բոյաջյան

Գեղանկարչուհի

Մանուել Ադամյան

Բանաստեղծ

Արա Հայթայան

Գեղանկարիչ, արվեստաբան

Անժելա Սարգսյան

Դերասանուհի

 

 

 

 

ԼԻԼԻԹ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Հաղորդավար, լրագրող

Ծնվել է 1977թ. նոյեմբերի 16-ին, Երևանում: Մասնագիտական գործունեությունը սկսել է 1998թ. «Ա1+» հեռուստաընկերությունում` որպես երաժշտական ծրագրերի խմբագիր: 2001-02թթ աշխատել է «ԱԼՄ» հեռուստաընկերությունում` որպես հնչյունային ռեժիսոր, 2003-11թթ` «Կենտրոն» հեռուստաընկերությունում` որպես լուրերի հաղորդավար և լրագրող: 2005թ. «Ինտերնյուս» ԶԼՄ աջակցության հասարակական կազմակերպության կողմից ստացել է հեռուստահաղորդավարների որակավորման բարձրացման մասին հավաստագիր: Նույն կազմակերպության կողմից 2006թ. արժանացել է հեռուստալրագրողների որակավորման բարձրացման մասին հավաստագրի: Նույն թվականին ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ստացել է հեռուստառադիոլրագրողների որակավորման բարձրացման «International visiter» միջազգային ծրագրի մասնակցության մասին հավաստագիր: 2006-10թթ եղել է «Սիթի FM» ռադիոընկերության գլխավոր խմբագիրն ու լուրերի հաղորդավարը, իսկ 2010-11թթ` «Հիթ-FM» ռադիոընկերության վերլուծական ծրագրի ղեկավարը և հաղորդավար: 2007-11թթ աշխատել է «Ռուսաստանի ձայն» ռադիոընկերության ԱՊՀ և Բալթյան երկրներում հեռարձակման խմբագրության հայաստանյան գրասենյակում` որպես պատասխանատու խմբագիր, թարգմանիչ, 2014-15թթ՝ «Սպուտնիկ» լրատվական գործակալությունում՝ որպես ռադիոյի բաժնի ղեկավար: Համագործակցել է «Երևան», «Ռեվյու», «RBA» ամսագրերի հետ: 2011թ-ից եղել է «ԱրմՌադիո FM 107» ռադիոկայանի լրատվական բաժնի ղեկավարը: 2016թ-ից Հայաստանի հանրային ռադիոյի փոխտնօրենն է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար